Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները. 2024թ. մայիս
12/07/2024 21:50
Կիսվել

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատակիցները. 2024թ. մայիս

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թ. մայիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 276,889 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 344,640 դրամ, իսկ կանանց աշխատավարձը՝ 213,240 դրամ։

ՀՀ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածներում և տնտեսական գործունեության տեսակներում պատկերը հետևյալն է.

Հայաստանում ամենաշատը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի (ՏՏ) մասնագետները՝ 850,743 դրամ, որից տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 1,027,387 դրամ, իսկ կանանց դեպքում՝ 604,587 դրամ։

Երկրորդ հորիզոնականում ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն է։ Տեղեկատվություն և կապի ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 803,560 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 1,155,154 դրամ, իսկ կանանցը՝ 571,840 դրամ։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ՝ 475,550 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 475,550 դրամ, իսկ կանանցը՝ 349,313 դրամ։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝  358,050 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 398,985 դրամ, իսկ կանանցը՝ 398,985 դրամ։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 335,282 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 336,377 դրամ, իսկ կանանցը՝ 330,006 դրամ։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 324,223 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 412,453 դրամ, իսկ կանանցը՝ 242,392 դրամ։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 278,025 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 299,734 դրամ, իսկ կանանցը՝ 256,947 դրամ։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 273,296 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 292,028 դրամ, իսկ կանանցը՝ 228,249 դրամ։

Շինարարություն՝ 265,044 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 265,992 դրամ, իսկ կանանցը՝ 255,615 դրամ։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 237,787 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 353,746 դրամ, իսկ կանանցը՝ 204,440 դրամ։

Մշակող արդյունաբերություն՝ 218,713 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 266,788 դրամ, իսկ կանանցը՝ 159,725 դրամ։

Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 205,308 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 252,309 դրամ, իսկ կանանցը՝ 156,067 դրամ։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 193,903 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 202,323 դրամ, իսկ կանանցը՝ 169,038 դրամ։

IDram

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 191,817 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 214,595 դրամ, իսկ կանանցը՝ 160,150 դրամ։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 186,589 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 191,117 դրամ, իսկ կանանցը՝ 178,586 դրամ։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 185,402 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 206,161 դրամ, իսկ կանանցը՝ 146,750 դրամ։

Կրթություն՝ 156,295 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 173,850 դրամ, իսկ կանանցը՝ 151,029 դրամ։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 152,690 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 186,478 դրամ, իսկ կանանցը՝ 129,331 դրամ։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 141,872 դրամ։ Տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը այս ոլորտում կազմել է 189,279 դրամ, իսկ կանանցը՝ 125,815 դրամ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14