
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆԵԼ JTI-Ի ԻՐ ԲԱԺՆԵՄԱՍԸ
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է վաճառել Japan Tobacco Inc. (JTI) ընկերության իր բաժնեմասը: Գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլար:
Գործարքի կազմակերպչական հարցերով կզբաղվեն JPMorgan Chase & Co, Daiwa Securities Group Inc, Goldman Sachs Group Inc և Mizuho Securities բանկերը:
2012 ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների արդյունքներով, որն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին, JTI ընկերության զուտ շահույթն աճել է 13,7%-ով և կազմել մոտ 2,9 մլրդ ԱՄՆ դոլար:
Japan Tobacco Inc.-ն հիմնարդվել է 1999 թվականին: ԸՆկերությնա աշխատակիցների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում հասնում է 23 հազարի: