Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՎ ԲՈՒՀԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
21/02/2013 17:54
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՎ ԲՈՒՀԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: Տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան և ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետև հասանելի կլինեն նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:

Բուհը համալրվել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, ինտերնետ հասանելիությամբ, 9 համակարգչով ապահովված լսարանով, լազերային տպիչով և լուսարձակով ապահովված ինտերակտիվ գրատախտակով: Նոր հնարավորությունները համալսարանին թույլ կտան օնլայն միանալ Վանաձորում և Արցախում գործող մասնաճյուղերին և արդյունավետ դասընթացներ կազմակերպել ուսանողների ավելի լայն լսարանի համար:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի այս լաբորատորիայից առավելագույն արդյունավետությամբ օգտվելու հաջողված փորձ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում, դեռ մեկ տարի առաջ է սկսել գործել տեսակոնֆերանսների ժամանակակից դահլիճը, որը համացանցի միջոցով վիրտուալ կատարյալ ուսումնական միջավայր է ապահովել այս և արտերկրյա հեղինակավոր համալսարանների միջև:

«Նոր տեխնոլոգիաները ենթադրում են ժամանակի տնտեսում, տեղեկացվածության բարձր մակարդակ և արագ որոշումներ կայացնելու հմտություն: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովելու են ուսանողի հաջողելու հավանականությունը: Մասնագիտացման ճանապարհին նրանց ճիշտ ուղղորդելու առաջին քայլը, թերևս, եղած տեղեկատվությունից առավելագույնս ճիշտ և արդյունավետ օգտվելու հմտության ուսուցանումն է», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համալսարանի հետ մասնավոր հատվածի հաջողված համագործակցությունը գնահատելու  նպատակով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպել է «Ոսկե հասկ» մրցանակաբաշխության հերթական միջոցառումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կմրցանակի է արժանացել «Համալսարանի լավագույնս գործընկեր» անվանակարգում:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2