Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 72-րդ թողարկումը
16/07/2024 15:02
Կիսվել

Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 72-րդ թողարկումը

Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի նոր հետազոտությունը՝ «Ադրբեջանի պետական կառավարման և տնտեսական համակարգերի ամփոփ համապատկերը», որի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Հետազոտության հեղինակներն են Դավիթ Հախվերդյանը (հետազոտական խմբի ղեկավար), Արաքսյա Բարսեղյանը, Համազասպ Գալստյանը, Վարդան Աթոյանը, Վահրամ Հովյանը, Գայանե Հարությունյանը, Անի Խաչատրյանը, Հայկ Բեջանյանը, Նարեկ Կարապետյանը, Էդգար Աղաբեկյանը, Շուշան Մովսիսյանը, Գագիկ Բադադյանը, Սամվել Ավետիսյանը, Աննա Փախլյանը, Գայանե Թովմասյանը, Նարինե Պետրոսյանը, Վահե Բուլանիկյանը, Գագիկ Հակոբյանը, Ռուզաննա Թադևոսյանը (հետազոտական խմբի անդամներ):

Սույն հետազոտությունը «Ամբերդ» հետազոտական կենտրոնի թիմային մեկամյա աշխատանքի արդյունքն է, որը, ըստ էության, կարելի է համարել խնդրահարույց սահմանակից երկրի վերաբերյալ ընդգրկուն դիտանկյունով ուսումնասիրման առաջին փորձերից մեկը մեր հանրապետության տնտեսագիտական հանրության շրջանում։

Հետազոտությունում հիմնականում շեշտադրելով Ադրբեջանի մակրոտնտեսական իրավիճակի, տնտեսության հիմնական ոլորտների, սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի, արտաքին տնտեսական քաղաքականության գործունեության վերլուծությունները՝ այդուհանդերձ, հարևան երկրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անդրադարձ է կատարվել նաև դրա՝ որպես պետական միավորի ձևավորման, պետական կառավարման մեխանիզմի և վարչատարածքային բաժանումների, վարվող արտաքին քաղաքականության, դրանում թուրքական գործոնի կշռի, ինչպես նաև անվտանգային համակարգի խնդիրներին։ Հետազոտության վերջնահատվածում, որպես երկրի տնտեսական զարգացումը պայմանավորող հիմնական գործոններ, ուսումնասիրվել են Ադրբեջանի հիմնական ռեսուրսներն ու ենթակառուցվածքները։

Հաշվի առնելով հետազոտության թեման` ակնկալվում է, որ այն կդառնա տարածաշրջանային և հատկապես սահմանակից երկրների ներկայիս իրական տեսապատկերն ունենալու առողջ քննարկումների ու աշխատությունների հավակնոտ մեկնակետ։

Սույն աշխատանքը կարող է օգտակար լինել ՀՀ պետական կառավարման մարմիններին, բուհերի ուսանողներին ու դասախոսներին, տնտեսագետներին, քաղաքագետներին, ադրբեջանագետներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին, հետազոտողներին, ինչպես նաև Ադրբեջանի տնտեսական համակարգով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակին։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93