Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԹՈՒՅԼ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ
25/02/2013 12:40
Կիսվել

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ ԹՈՒՅԼ ԳՆԱՃԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐ

2012 թվականի չորրորդ եռամսյակում պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներում առկա են եղել թույլ գնաճային միտումներ: Հաշվետու եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը միջինում արձանագրել է 0.9% անկում, որը 1.2%-ով ցածր է նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշից:

Ըստ առկա վիճակագրության՝ 2012 թվականի չորրորդ եռամսյակում, երրորդ եռամսյակի համեմատ, ցորենի միջազգային գներն աճել են 2.0%-ով` մեկ բուշելի դիմաց միջինում կազմելով 9.7 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ցորենի միջազգային գների աճը կազմել է 27.0%՝  պայմանավորված Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում չոր եղանակային պայմանների հետևանքով բերքի կրճատմամբ: Ամբողջ 2012 թվականի արդյունքներով, նախորդ տարվա համեմատությամբ,  միջազգային շուկայում ցորենի  միջին գինը նվազել է 1.0%-ով:  

2012 թվականի չորրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, շաքարավազի միջազգային գների ինդեքսն արձանագրել է 5.0% նվազում: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազումը կազմել  է 23.0%: Միևնույն ժամանակ, 2012 թվականին ձևավորված միջին գինը շուրջ 10.0%-ով ցածր է  2011 թվականին ձևավորված միջին գնից:  

Նշենք նաև, որ 2012 թվականի վերջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, բրնձի միջազգային գինը նվազել է 0.6%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ՝ 1%-ով: Բրնձի միջին գինը մեկ ամերիկյան ցենտների (45.4 կգ) համար կազմել է 15.4 ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ ամբողջ 2012 թվականի արդյունքներով, 2011 թվականի համեմատ, բրնձի գինը նվազել է շուրջ 3.0%-ով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45