Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 422.00-1.50 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 104.24-1.48 WTI - 97.47-1.63
COMEX:  GOLD - 4539.80+0.19 SILVER - 76.41+0.74
COMEX:  PLATINUM - 1967.00+1.44
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 159+0.04 EUR/GBP - 1.1608-0.09
FOREX:  EUR/USD - 1.1608-0.09 GBP/USD - 1.3422-0.01
STOCKS RUS:  RTSI - 1185.63+1.14
STOCKS US: DOW JONES - 50285.66+0.55 NASDAQ - 26293.10+0.09
STOCKS US: S&P 500 - 7445.72+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10443.47+0.11 CAC40 - 8086.00-0.39
STOCKS EUR:  DAX - 24606.77-0.53
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-մայիսին
18/07/2024 19:19
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2024թ. հունվար-մայիսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 9․28 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 99․62%-ով կամ 4․63 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 401.97%-ով կամ 5․16 մլրդ դոլարով և կազմել 6․441 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 69.44%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 353․87 մլն դոլար, -0.71% կամ -2․5 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.82%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 283․06 մլն դոլար, -31.28% կամ –128․87 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 3.05%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 226․39 մլն դոլար, -6.48% կամ -15.68 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 2.44%-ը։

Հինգերորդ տեղում ԱՄԷ-ն է՝ 196․07 մլն դոլար, -20.94% կամ -51․94 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ներմուծման 2․11%-ը։

ԱՄՆ-ն վեցերորդն է՝ 176․72 մլն դոլար, -53․77% կամ -205․58 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 1.91%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 167․63 մլն դոլար, -33․93% կամ -86․08 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 1.781%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 130․27 մլն դոլար, +1․66% կամ -2․1 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 1.40%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 78․32 մլն դոլար, +3․27% կամ 2․48 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 0.84%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 54․4 մլն դոլար, -11․34% կամ -6․96 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 0.59%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմում է 12.59%։

Ինչ վերաբերում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 371.44%-ով և կազմել 6․53 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 384.59%-ով և կազմել 6․49 մլրդ դոլար։  Եվրամիության այս ուղղությամբ ներմուծման ծավալներն նվազել են 17․39%-ով և կազմել 770․62 մլն դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2024թ. հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 6․370 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +5․1 անգամ։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 567․1 մլն դոլար՝ -9․5%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 223․5 մլն դոլար՝ -6․7%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները 169․03 մլն դոլար է՝ -41․2%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 164․09 մլն դոլար՝ -35․7%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 138․48 մլն դոլար՝ -1.4%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 51․70 մլն դոլար՝ -18․4%։

Վրացական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 44․25 մլն դոլար՝ +7․4%։

Ներմուծված կորեական արտադրանքի ծավալը կազմել է 41․36 մլն դոլար՝ -35․9%։

Ճապոնական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 40․13 մլն դոլար՝ -77․9%։

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32