Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-1.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00-0.50
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65683.26-0.93 TOPIX - 4055.85+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 25530.28-1.49 SSEC - 3900.35+0.57
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
06/08/2026  CBA:  USD - 366.25+0.11 GBP - 493.08-0.04
06/08/2026  CBA:  EURO - 422.73+0.17
06/08/2026  CBA:  GOLD - 49534+1456 SILVER - 721.41+29.41
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-մայիսին կազմել է 16․34 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է
19/07/2024 20:55
Կիսվել

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-մայիսին կազմել է 16․34 մլրդ դոլար. առաջատար գործընկերը Ռուսաստանն է

2024թ. հունվար-մայիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 16․34 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 8․9 մլրդ դոլարով կամ 118.13%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 7․54 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 178.38%-ով կամ 4․83 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 3․34 մլրդ դոլար, աճ՝ 617.99%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1․22 մլրդ դոլար, աճ՝ 54.11

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 267․9 մլն դոլար, անկում՝ 6․08%։ Հինգերորդ տեղում է ԱՄՆ-ն է՝ 193․0 մլն դոլար, անկում ՝ 37.17%։ Վեցերորդը Գերմանիան է՝ 189․3 մլն դոլար, անկում՝ 35․84%։ Յոթերորդը Իտալիան է՝ 164․6 մլն դոլար, աճ՝ 0․41%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 102․2 մլն դոլար, անկում ՝ 3․04%։ Իններորդն Իրաքն է՝68․84 մլն դոլար, անկում՝ 20․03%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 68․8 մլն դոլար, աճ՝ 38․55

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 167.40%-ով և կազմել 7․72 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 7․65 մլրդ դոլար, աճ՝ 171.16

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 23․65%-ով և կազմել 877․4 մլն դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 133.52%-ով և կազմել 2․3 մլրդ դոլար։

06/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.25
+0.11
Եվրո (EUR)
422.73
+0.17
Ռուբլի (RUR)
4.4889
-0.0152
Լարի (GEL)
139.83
+0.1
49534
+1456
Արծաթ
721.41
+29.41