
Չինաստանը կխորացնի բարեփոխումները ֆինանսական և հարկային համակարգերում
Չինաստանը կբարելավի իր մակրոհսկողության համակարգը և կխորացնի բարեփոխումները ֆինանսական և հարկային համակարգերում։
«Անհրաժեշտ է կատարելագործել մակրովերահսկողության համակարգը այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսները և հարկերը` ամրապնդելով մակրոքաղաքական ուղղությունների համահունչությունը, խորացնելով բարեփոխումները հարկային և ֆինանսական համակարգում»,- ասված է տարածված փաստաթղթում:
Բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսություն կառուցելիս անհրաժեշտ է ավելի լավ օգտագործել շուկայի դերը, ստեղծել ավելի արդար և դինամիկ շուկայական միջավայր և ապահովել ռեսուրսների ամենաարդյունավետ բաշխումն ու կիրառումը: Շուկայի սահմանափակումները կվերացվեն և արդյունավետ կարգավորում կապահովվի՝ շուկայում կարգուկանոնը ավելի լավ պահպանելու և խափանումները վերացնելու համար: Փաստաթղթում, սակայն, հստակ չի նշվում, թե ինչ սահմանափակումների մասին է խոսքը: