Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը հունվար-հունիսին նվազել է 5.8%-ով
19/07/2024 13:30
Կիսվել

Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը հունվար-հունիսին նվազել է 5.8%-ով

Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հունվար-հունիսին կազմել է ավելի քան 1.1 միլիարդ դոլար, ինչը 5.8%-ով պակաս է 2023 թվականի նույն ցուցանիշից: Այս մասին են վկայում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Ռուսաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում երկրորդ տեղում է: Վեց ամսվա կտրվածքով նրա մասնաբաժինը արտաքին առևտրի ծավալում կազմել է 11.6%: Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումն այս ընթացքում գերազանցել է 340 միլիոն դոլարը (տարեկան կտրվածքով անկումը՝ 1.1%), իսկ ներմուծումը կազմել է ավելի քան 857 միլիոն դոլար (-7.5%):

Վրաստանի առևտրային գործընկերների շարքում հունվար-հունիսին առաջին տեղը զբաղեցրել է Թուրքիան, որի հետ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 1.528 միլիարդ դոլար, ինչը 4.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Երրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 855 միլիոն դոլարը (աճը՝ 7.4%): Դրան հաջորդում են ԱՄՆ-ն (ավելի քան 815 միլիոն դոլար), Ադրբեջանը (մոտ 598 միլիոն դոլար) և Գերմանիան (ավելի քան 524 միլիոն դոլար):

Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-հունիսին կազմել է ավելի քան 10 միլիարդ դոլար (անկումը՝ 1.8%): Արտահանումը գերազանցել է 2.8 միլիարդ դոլարը (անկումը՝ 6.7%), իսկ ներմուծումը՝ 7.4 միլիարդ դոլար (աճը՝ 0.2%): Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում գերազանցել է 4.6 միլիարդ դոլարը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2