Գերմանիայում կարևորագույն ենթակառուցվածքների օպերատորների աշխատանքը խափանվել է
Գերմանիայում հույժ կարևոր ենթակառուցվածքների օպերատորների աշխատանքը խաթարվել է համակարգչային գլոբալ խափանման հետևանքով: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչը:
«Գերմանիայի ընկերությունները, ներառյալ կարևոր ենթակառուցվածքների օպերատորները տուժել են բազմաթիվ ոլորտներում ՏՏ համակարգերի գլոբալ խափանումից», – ասել է նգերատեսչության խոսնակը:
Նա նշել է, որ ձախողման պատճառը, ըստ երևույթին, CrowdStrike Falcon ծրագրաշարի սխալ թարմացումն է:
Գերմանիայում Microsoft-ի համաշխարհային համակարգի խափանումը խաթարել է մի քանի օդանավակայանների, ավիաընկերությունների և կլինիկաների աշխատանք: