ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է LIBOR ԴՐՈՒՅՔԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Բրիտանական բանկային ասոցիացիան քվեարկության միջոցով հրաժարվել է միջբանկային LIBOR դրույքը սահմանելու իր իրավունքից և այն փոխանցել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից հատուկ այդ գործառույթի իրականացման համար ստեղծված հանձնաժողովին:
Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել էր այն բանկից հետո, երբ բացահայտվել էին LIBOR տոկոսադրույքի հետ կապված աղմկոտ միջադեպերը:
2012 թվականի ամռանը աշխարհի մի շարք առաջատար բանկերի, այդ թվում՝ գերմանական Deutsche Bank-ի, բրիտանական HSBC և Barclays բանկերի, ֆրանսիական Societe Generale և Credit Agricole բանկերի նկատմամբ մեղադրանք էր ներկայացվել՝ LIBOR դրույքի հետ մանիպուլյացիա իրականանցնելու համար: