Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԿԱՅԱՑԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ
27/02/2013 12:00
Կիսվել

ԿԱՅԱՑԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստ, որի շրջանակներում ներկայացվել է «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի 1997թ. ՆՀ-728 հրամանագրում լրացում կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է կարգավորել տարածքային կառավարման մարմինների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը: Նախագծով նաև միասնականացվում է վարչական հսկողության գործընթացը:

Նշվել է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համայնքի ղեկավարի սեփական եւ պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ վարչական հսկողությունը իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համաձայն, սակայն այն չի կարգավորում ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգը:

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության եւ նրա ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ մշակվել է նախագիծը, որը նաեւ բխում է «ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշումից:

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ներկայացված փաստաթուղթը կարեւոր է համարել և ընդգծել գործընթացի միասնականացման անհրաժեշտությունը: Նկատելով, որ նախագիծը մշակվել է գործող օրենսդրության պահանջների շրջանակում՝ փոխվարչապետը միաժամանակ նշել է ստուգումների մասին օրենսդրության հետագա կատարելագործման ժամանակ նաեւ ոլորտի հետ կապված հստակ մոտեցումների սահմանումը: Նա նաեւ հեղինակներին հանձնարարել է լրամշակել նախագիծը` հաշվի առնելով ստացված առաջարկությունները:

Կոլեգիան ի գիտություն է ընդունել նաեւ ՀՀ համայնքների կողմից հողերի կառավարման բնագավառում իրականացված գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը: Մասնավորապես, ներկայացվել են 2012թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հողերի նպատակային նշանակությունների փոփոխությունների արդյունքում իրականացված աշխատանքների, համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության, համայնքներում քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող չօգտագործված գյուղատնտեսական նշանակության հողերի, ՀՀ մարզերում ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17 թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան իրականացված հողատեսքերի փոփոխության, համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրման մասին տեղեկություններ:

Փոխվարչապետը ՏԿ նախարարության պատասխանատուներին հանձնարարել է վերոնշյալ տեղեկություններն ու ցուցանիշները քննարկել Գյուղատնտեսության նախարարության, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, շահագրգիռ այլ մարմինների եւ կազմակերպությունների հետ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75