Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 434.00-0.50 EUR SELL - 440.00-1.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 55620.84+0.62 TOPIX - 3716.93+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25757.29+1.72 SSEC - 4124.19+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
06/03/2026  CBA:  USD - 377.31-0.28 GBP - 503.37-0.64
06/03/2026  CBA:  EURO - 436.81-1.5
06/03/2026  CBA:  GOLD - 61916-586 SILVER - 1021.6-32
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ պատժամիջոցների վերացման վերաբերյալ լուրջ բանակցությունների
22/07/2024 18:19
Կիսվել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ պատժամիջոցների վերացման վերաբերյալ լուրջ բանակցությունների

Ներքաղաքական խնդիրների պատճառով ԱՄՆ-ն պատրաստ չէ մանրամասն խորհրդակցություններ անցկացնել Իրանի հետ Թեհրանի պատժամիջոցների չեղարկման հարցով: Այս մասին հայտարարել է Իսլամական հանրապետության փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին:

«Անուղղակի բանակցությունները շարունակվում են, բայց մենք հասկանում ենք, որ հակառակ կողմը՝ ԱՄՆ-ն իր ներքին խնդիրների պատճառով պատրաստ չէ լուրջ բանակցությունների պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ»,- ասել է իրանցի պաշտոնյան:

Դիվանագետի կարծիքով՝ մյուս կողմը նույնպես պետք է պատրաստ լինի մանրամասն բանակցությունների, այս համատեքստում Իրանը դիտարկում է, թե ինչպիսին կլինի ամերիկյան հաջորդ կառավարության քաղաքականությունն այս հարցում:

Իրանի իշխանությունները նշել են, որ Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններում: Կողմերը քննարկում են պատժամիջոցների չեղարկումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Թեհրանի միջուկային ծրագիրը:

Նաջաֆին ասել է, որ Թեհրանը «արտերկրում սառեցված ակտիվներ չունի, դրանք կարող են օգտագործվել, իհարկե, դրա համար կան որոշ խոչընդոտներ, որոնք հիմնականում կապված են պատժամիջոցների հետ»:

06/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.31
-0.28
Եվրո (EUR)
436.81
-1.5
Ռուբլի (RUR)
4.7767
-0.0401
Լարի (GEL)
138.21
+0.15
61916
-586
Արծաթ
1021.6
-32