ՄԵԴՎԵԴԵՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՆԱՎԹԱԳԱԶԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՑ
Ռուսաստանի բյուջեի նավթագազային եկամուտների մակարդակն անհրաժեշտ է կրճատել և հասցնել համախառն եկամուտների առավելագույնը 25%-ին, որպեսզի ապահովվի երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտ մակարդակ:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ բրազիլական Globo հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ:
ՌԴ վարաչետը նշել է, որ ներկայումս Ռուսաստանի տնտեսության կախվածությունը նավթագազային ոլորտից բավականին մեծ է:
Նշենք, որ 2012 թվականի արդյունքներով ՌԴ նավթագազային եկամուտներն ապահովել են բյուջեի մուտքերի 50,2%-ը: