ՉԻՆԱՑԻ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐՈՊԱՆ ԱՎԵԼԻ ԳՐԱՎԻՉ Է, ՔԱՆ ԱՄՆ-Ն
Եվրոպան ներգրավում է առավել շատ չինացի ներդրողներ, քան ԱՄՆ-ն: Վերջին երկու տարվա ընթացքում գրանցվել է չինական ներդրումների զգալի հոսք դեպի Եվրոպա, ինչին նպաստել է, մասնավորապես, չինացի ներդրողների տնտեսական և քաղաքական հնարավորությունների ընդլայնումը:
Ամերիկյան Rhodium Group ընկերության ուսումնասիրության համաձայն՝ նախորդ մեկ տարվա ընթացքում Եվրամիության տարածքում Չինաստանի ուղղակի ներդրումները գերազանցել են 10 մլրդ ԱՄՆ դոլարը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում ցուցանիշը կազմել է շուրջ $6,5 մլրդ ԱՄՆ դոլար: