Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Վրաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցներ տնտեսական անկման 17%-ով
26/07/2024 13:05
Կիսվել

Վրաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը կհանգեցներ տնտեսական անկման 17%-ով

Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչներն իշխանություններից պահանջում էին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչը կհանգեցներ հանրապետության տնտեսության 17%-անոց անկմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ինչ արդյունքի կհանգեցներ նման անլուրջ և անխոհեմ քաղաքականությունը, մանրամասն հաշվարկել են տնտեսագետները 2022 թվականին 10% տնտեսական աճի փոխարեն Վրաստանը կունենար մինչև 17% տնտեսական անկում, ինչը համարժեք է 18 միլիարդ լարի (ավելի քան 6.6 միլիարդ դոլար) վնասի: Արդյունքում մենք կունենայինք եռակի ավելի տնտեսական բացասական հետևանք, քան ունեինք կորոնավիրուսի ժամանակ։ Սա համազոր է տնտեսության կործանմանը», – ասել է վրացի խորհրդարանականը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 25-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ Միաժամանակ, Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկիրը թույլ չի տա իր տարածքով շրջանցել պատժամիջոցները։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հատուկ խումբ է ստեղծել, որը վերահսկում է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներն ու ֆիզիկական անձանց։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85