Տնտեսական

USD BUY - 381.00-1.00 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 442.00-1.00 EUR SELL - 444.00-1.50
OIL:  BRENT - 64.29+0.53 WTI - 59.95+0.52
COMEX:  GOLD - 4086.50-2.65 SILVER - 50.98-3.99
COMEX:  PLATINUM - 1558.40-3.40
LME:  ALUMINIUM - 2858.50-1.24 COPPER - 10852.00-0.84
LME:  NICKEL - 14891.00-1.08 TIN - 36787.00-1.64
LME:  LEAD - 2064.00-1.50 ZINC - 3020.50-1.77
FOREX:  USD/JPY - 154.5+0.08 EUR/GBP - 1.162-0.17
FOREX:  EUR/USD - 1.162-0.17 GBP/USD - 1.3168+0.13
STOCKS RUS:  RTSI - 980.73-1.34
STOCKS US: DOW JONES - 47147.48-0.65 NASDAQ - 22900.59+0.13
STOCKS US: S&P 500 - 6734.11-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 50376.53-1.77 TOPIX - 3359.81-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 26572.46-1.85 SSEC - 3990.49-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 9698.37-1.11 CAC40 - 8170.09-0.76
STOCKS EUR:  DAX - 23876.55-0.69
14/11/2025  CBA:  USD - 382.12-0.16 GBP - 502.18-0.63
14/11/2025  CBA:  EURO - 443.79-0.15
14/11/2025  CBA:  GOLD - 51545+702 SILVER - 661.82+28.42
Ռուսաստանում մինչև տարեվերջ ակնկալում են գնաճի նվազում
29/07/2024 14:18
Կիսվել

Ռուսաստանում մինչև տարեվերջ ակնկալում են գնաճի նվազում

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը մինչև տարեվերջ ակնկալում է գնաճի նվազում: Նախարարության գնահատականները համաձայնեցված են Կենտրոնական բանկի հետ: Այս մասին BRICS-ի երկրների էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարների 14-րդ հանդիպմանը լրագրողներին ասել է Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Նա հավելել է, որ ընթացիկ տարում գնաճի վերաբերյալ Կենտրոնական բանկի կանխատեսումը նաև նախարարության ընթացիկ գնահատականների շրջանակում է: Գերատեսչության կանխատեսումների համաձայն՝ 2024-ին Ռուսաստանում գնաճը կկազմի 5.1%, 2025 և 2026 թվականներին՝ 4%։ Նախարարությունը նախատեսում է թարմացնել իր գնահատականները օգոստոսին:

Հուլիսի 26-ին Կենտրոնական բանկի տնօրենների խորհուրդը որոշել է 2023-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացնել հիմնական տոկոսադրույքը՝ տարեկան 16%-ից մինչև 18%։ Հետագայում կարգավորիչը կքննարկի դրա հետագա ավելացման իրագործելիությունը։

Ռուսաստանի Դաշնությունում գնաճի տեմպերը հուլիսին կսկսեն նվազել: Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի խոսքով՝ հուլիսին գնաճի տվյալները դեռ բարձր են: 2025 թվականին, ըստ Կենտրոնական բանկի գնահատականների, գնաճը կդանդաղի մինչև 4.5-5% և ապագայում կպահպանվի 4%-ի սահմաններում:

14/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.12
-0.16
Եվրո (EUR)
443.79
-0.15
Ռուբլի (RUR)
4.7327
-0.0226
Լարի (GEL)
141.24
-0.08
51545
+702
Արծաթ
661.82
+28.42