
Օլիմպիական խաղերի ընթացքում Մոնղոլիայի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել ներդրումները
Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հատուկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը և ակտիվացնել ներդրումները հանքարդյունաբերության, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։ Այս մասին հայտնում է Մոնղոլիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Մոնղոլիայի և Ֆրանսիայի նախագահները Օլիմպիական խաղերի ժամանակ քննարկել են սոցիալ-տնտեսական համագործակցության նախագծեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր:
Հիշեցնենք՝ Էմանուել Մակրոնն էլ Մոնղոլիա էր այցելել 2023 թվականի մայիսին, իսկ մոնղոլ պաշտոնակցի պատասխան այցը Ֆրանսիա եղել է 2023 թվականի հոկտեմբերին: Այս հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել համաձայնեցված նախագծերի իրականացման շուրջ: