Կրիպտո

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Tether-ի զուտ շահույթը առաջին կիսամյակում հասել է 5․2 մլրդ դոլարի
01/08/2024 21:35
Կիսվել

Tether-ի զուտ շահույթը առաջին կիսամյակում հասել է 5․2 մլրդ դոլարի

Tether-ը, որը թողարկում է USDT կայուն կրիպտոարժույթը, հունվար-հունիսին ստացել է 5․2 միլիարդ դոլարի ռեկորդային զուտ շահույթ:

Զեկույցի համաձայն՝ գործառնական եկամուտը կազմել է 1․3 միլիարդ դոլար՝ հիմնականում որպես ԱՄՆ գանձապետարաններից ստացվող տոկոսային եկամուտ:

Tether-ում ուղղակի ներդրումների ծավալը գերազանցել է 80․9 մլրդ դոլարը, և հաշվի առնելով դրամական միջոցներն ու ռեպո գործարքները, ներդրւմների ծավալը հասել է 97․6 մլրդ դոլարի։

Ներդրումների ծավալով Tether-ը զբաղեցրել է 18-րդ տեղը ԱՄՆ պետական ​​պարտատոմսերի սեփականատերերի վարկանիշում՝ առաջ անցնելով Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Ավստրալիայից։ Այն նաև երրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ի եռամսյա գանձապետարանների գնումներով՝ զիջելով Մեծ Բրիտանիային և Կայմանյան կղզիներին:

Fastex

Թողարկողը զուտ շահույթի մնացած մասը՝ 3․9 մլրդ դոլարը, ստացել է շնորհիվ բիթքոյնի (4․7 մլրդ դոլար) և ոսկու (3․8 մլրդ դոլար) արժեքների ավելացման:

Tether-ի սեփական կապիտալը աճել է մինչև 11․9 մլրդ դոլար: Մարտի 31-ի դրությամբ ցուցանիշը կազմել է 11․37 մլրդ։ Ավելցուկային պահուստների մակարդակը 6․26 մլրդ դոլարից նվազել է մինչև 5․3 մլրդ դոլար։

Թողարկողը նաև հաղորդել է երկրորդ եռամսյակում վարկերի աճի մասին՝ 4․7 միլիարդ դոլարից մինչև 6․6 միլիարդ դոլար:

Երկրորդ եռամսյակում թողարկված USDT-ի ծավալն աճել է 8․3 մլրդ դոլարով՝ դառնալով 118․4 մլրդ դոլար։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69