
ՕՊԵԿ+-ը կարող է կասեցնել նավթի արդյունահանման աստիճանական վերականգնման մասին որոշումը
ՕՊԵԿ+-ի երկրները, դաշինքի նախարարական մոնիթորինգի կոմիտեի նիստից հետո, հաստատեցին, որ կարող են կասեցնել կամ չեղարկել նավթի կամավոր կրճատված ծավալների աստիճանական վերականգնումն ընթացիկ տարվա հոկտեմբերից՝ կախված շուկայական պայմաններից:
2024-ի հոկտեմբերից ՕՊԵԿ+-ի ութ երկրներ՝ ներառյալ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, ծրագրում են աստիճանաբար սկսել նավթի արդյունահանումը: Տարվա առաջին եռամսյակից այս երկրները կամավոր կրճատել են արդյունահանումը օրական 2.2 միլիոն բարելով:
Մոնիթորինգի հանձնաժողովը նշել է Իրաքի, Ղազախստանի և Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ամբողջությամբ փոխհատուցելու նավթի արդյունահանման պակաս կրճատված ծավալները:
ՕՊԵԿ+-ի հաջորդ նախարարական մոնիթորինգի հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 2-ին: