Բիզնես

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Intel-ը կորցրեց կապիտալիզացիայի ավելի քան 24 միլիարդ դոլարը
03/08/2024 20:50
Կիսվել

Intel-ը կորցրեց կապիտալիզացիայի ավելի քան 24 միլիարդ դոլարը

Համակարգչային չիպեր արտադրող առաջատար Intel կորպորացիայի բաժնետոմսերը Nasdaq ֆոնդային բորսայում նախնական առուվաճառքի ժամանակ էժանացել են 22․4%-ով՝ հասնելով 22․55 դոլարի, վկայում են առևտրի տվյալները: Օգոստոսի 1-ի սակարկությունների ավարտին Intel-ի բաժնետոմսերն արժեցել են 29․05 դոլար (-5․5%)։

Intel-ի բաժնետոմսերը հետշուկայական առևտուրում ընկել են ավելի քան 20%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը երրորդ եռամսյակի համար շուկայականից ցածր կանխատեսում արեց։ Այս անկումը հանգեցրեց Intel-ի կապիտալիզացիայի ավելի քան 24 միլիարդ դոլարով անկմանը, նշում է գործակալությունը։ Օգոստոսի 1-ի սակարկությունների վերջում Intel-ի շուկայական արժեքը կազմել է 124․2 մլրդ դոլար։

Intel-ի եկամուտը 2024 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 12․8 միլիարդ դոլար, ինչը 1%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Ընկերությունը ստացել է 1.6 մլրդ դոլարի վնաս, կամ 0.38 դոլար մեկ բաժնետոմսի համար, ճշգրտված շահույթը մեկ բաժնետոմսի կազմել է 0.02 դոլար։ Սա սպասվածից ցածր է, Լոնդոնի ֆոնդային բորսայի խմբի կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին 12․94 միլիարդ դոլարի եկամուտ և մեկ բաժնետոմսի համար 0․1 դոլար շահույթը, գրում է CNBC-ն:

IDram

Երրորդ եռամսյակում Intel-ը կանխատեսում է եկամուտ 12․05-13․5 մլրդ դոլար, ճշգրտված զուտ վնասը մեկ բաժնետոմսի համար՝ 0․03 դոլար: Intel-ը պլանավորում է 2025 թվականին իր գործառնական ծախսերն ու կապիտալ ծախսերը կրճատել ավելի քան 10 մլրդ դոլարով, ինչը զգալիորեն գերազանցում է նախնական պլանը: Intel-ը նախատեսում է նաև աշխատանքից ազատել աշխատակիցների 15%-ին։ Դա մոտ 17,500 մարդ է, հաշվարկել է Reuters-ը: Բացի այդ, Intel-ը հայտարարել է չորրորդ եռամսյակից շահաբաժինների վճարման դադարեցման մասին: Երկրորդ եռամսյակի շահաբաժինը կկազմի 0․125 դոլար մեկ բաժնետոմսի համար:

Intel-ը վերակազմավորում է ապրում՝ կենտրոնանալով արհեստական բանականության համար առաջադեմ պրոցեսորների մշակման վրա և ավելացնելով պայմանագրերով արտադրության հնարավորությունները: Այսպես ընկերությունը ձգտում է վերադարձնել տեխնոլոգիական առավելությունը, որը կորցրել է թայվանական TSMC-ի՝ չիպերի աշխարհի խոշորագույն պայմանագրային արտադրողի պատճառով։ Դա հանգեցրել է նրան, որ Intel-ն ավելացրել է ծախսերը, և նրա շահութաբերությունը հայտնվել է ճնշման տակ, նշում է գործակալությունը։ «Մենք վստահ ենք, որ փոխզիջումներն արժանի են դրան։ Արհեստական բանականությամբ անհատական համակարգիչների մասնաբաժինը ներկայիս 10 տոկոսից պակասից 2026 թվականին կհասնի ավելի քան 50 տոկոսի», -ասել է Intel-ի ղեկավար Փեթ Գելսինգերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6