ԵՄ-ում գարեջրի արտադրությունը կրճատվել է
Եվրոպական միությունում գարեջրի արտադրությունը 2023-ին նվազել է մինչև 34.3 միլիարդ լիտր, ինչը 5%-ով պակաս է 2022-ի համեմատ: Այս մասին հայտնում է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը:
Ընդ որում՝ ոչ ալկոհոլային գարեջրի արտադրությունն անցյալ տարի աճել է 13.5%-ով՝ հասնելով 1.8 միլիարդ լիտրի:
ԵՄ-ում դասական գարեջրի արտադրության առաջատարը շարունակում է մնալ Գերմանիան, որտեղ արտադրվել է 7.2 միլիարդ լիտր:
Երկրորդ տեղում Իսպանիան է՝ 4 միլիարդ լիտր, իսկ երրորդում՝ Լեհաստանը՝ 3.5 միլիարդ լիտր արտադրական վիճակագրությամբ:0