2024թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 3․9%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 25,126.5 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 3․9%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 23․3%-ով և կազմել 31,397.9 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 8.7%-ով և կազմել 66,706.1 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 4․9%-ով՝ կազմելով 8,101.2 հազար լիտր։