Տարեսկզբից Վրաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 28%-ով
Վրաստանի միջազգային օդանավակայաններն ընթացիկ տարվա հունվար-հուլիսին սպասարկել են ավելի քան 4 միլիոն ուղևորի, ինչը 28%-ով ավելի է, քան 2023-ին: Այս մասին հայտնում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի մամուլի ծառայությունը:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանը միայն այս տարվա հուլիսին սպասարկել է գրեթե 520 հազար ուղևորի, ինչը 29%-ով ավելի է, քան նախորդ տարի: Բաթումիի միջազգային օդանավակայանում 2024-ի հուլիսին ուղևորահոսքը կազմել է ավելի քան 147 հազար մարդ, ինչը 48%-ով ավելի է 2023-ի համանման տվյալներից:
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան հավելել է, որ ընթացիկ տարում իրենք ակնկալում են, որ հանրապետության օդանավակայանները կսպասարկեն ավելի քան 6.5 միլիոն ուղևորի: