ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 07/03/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 410.58 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.40 դրամով և կազմել 535.48 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 13.37 դրամ: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.21 դրամով և կազմել 615.75 դրամ մեկ ֆունտի դիմաց:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 73.36 դրամով և կազմել 20777.51 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.46 դրամով և կազմել 379.38 դրամ: Պլատինի գինն աճել է 42.15 դրամով և կազմել 20988.72 դրամ: