Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
Չինաստանը դիմել է ԱՀԿ-ին՝ չինական էլեկտրական մեքենաների համար ԵՄ մաքսատուրքերի պատճառով
12/08/2024 12:50
Կիսվել

Չինաստանը դիմել է ԱՀԿ-ին՝ չինական էլեկտրական մեքենաների համար ԵՄ մաքսատուրքերի պատճառով

Չինաստանն օգտվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրային վեճերի կարգավորման մեխանիզմից՝ կապված չինական էլեկտրական մեքենաների համար ԵՄ մաքսատուրքերի հետ: Այս մասին ասվում է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հայտարարությունում:

«Էլեկտրական մեքենաների արդյունաբերության զարգացման իրավունքներն ու շահերը պաշտպանելու և կանաչ տրանսֆորմացիայի ոլորտում գլոբալ համագործակցությունն իրացնելու համար Չինաստանն օգոստոսի 9-ին ԱՀԿ-ի վեճերի կարգավորման մեխանիզմ է ուղարկել էլեկտրամոբիլների համար ԵՄ ժամանակավոր փոխհատուցման միջոցների հարցը», – ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշում է գերատեսչությունը, ԵՄ-ի նախնական որոշումը չունի փաստական ​​կամ իրավական հիմք, լրջորեն խախտում է ԱՀԿ կանոնները և խաթարում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում գլոբալ համագործակցության ընդհանուր իրավիճակը: Դեպարտամենտը նաև կոչ է արել ԵՄ-ին «անհապաղ շտկել սխալ գործելակերպը և ՉԺՀ-ի հետ միասին աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային համագործակցությանը»:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին ԵՄ-ն Չինաստանից էլեկտրական մեքենաների համար մաքսատուրքեր սահմանեց 17.4%-ից մինչև 37.6%: Ըստ Եվրահանձնաժողովի՝ այս սակագները կիրառվել են «ապօրինի սուբսիդիաների» դեմ պայքարի հետաքննության արդյունքների հիման վրա: Եվրամիության բարձրագույն գործադիր մարմինը պարզաբանել է, որ Չինաստանի հետ խորհրդակցություններն այս թեմայով «ակտիվացել են վերջին ամիսներին», և եվրոպական կողմը ակնկալում է հասնել բանակցային կարգավորման՝ ԱՀԿ կանոններին համապատասխան:

Հուլիսի 10-ին ՉԺՀ առևտրի նախարարությունը հետաքննություն է սկսել չինական էլեկտրական մեքենաների վրա եվրոպական տուրքերի վերաբերյալ: Այն պետք է ավարտվի 2025 թվականի հունվարի 10-ին և անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել երեք ամսով:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95