Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Թբիլիսիում և Բաթումիում բնակարանների վաճառքը նվազել է
12/08/2024 18:49
Կիսվել

Թբիլիսիում և Բաթումիում բնակարանների վաճառքը նվազել է

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Թբիլիսիում և Բաթումիում նվազել է բնակարանների վաճառքը, սակայն անշարժ գույքի գները շարունակել են աճել: Այս մասին են վկայում Colliers Georgia խորհրդատվական ընկերության տվյալները:

«2024 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է նոր նախագծերի գործարքների 3% աճ։ Հին նախագծերի ցուցանիշը 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 15%-ով»:

Հունվար-հունիս ամիսներին Բաթումիում իրականացվել է բնակարանների վաճառքի 6915 գործարք, ինչը 17%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Շուկայի ծավալը նվազել է 11%-ով և կազմել 350 միլիոն դոլար:

Վաճառքի անկումը, սակայն, չի ազդել գների վրա:

Առաջին կիսամյակում Բաթումիում նորակառույց շենքերում բնակարանների միջին գինը կազմել է 1082 դոլար մեկ քառակուսի մետրի համար՝ 5%-ով ավելի, քան 2023 թվականին:

Հին բնակարանների դեպքում գրանցվել է աճ 4%-ով՝ մեկ քառակուսի մետրի համար 966 դոլար:

Թբիլիսիում բնակարանային գործարքների թիվը հասել է 19,477-ի, ինչը 3%-ով պակաս է 2023 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներից:

Նոր բնակարանների միջին արժեքը Թբիլիսիում մեկ տարվա ընթացքում աճել է 11%-ով: Քաղաքի կենտրոնում և կենտրոնին հարակից տարածքներում գներն աճել են համապատասխանաբար 4%-ով և 2%-ով, իսկ արվարձաններում՝ 11%-ով:

Հին բնակարանների դեպքում կենտրոնում և կենտրոնին մոտ տարածքներում արձանագրվել է գնաճ՝ համապատասխանաբար 11%-ով և 10%-ով, իսկ արվարձաններում՝ 12%-ով:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85