ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ
ՀՀ կառավարությունը քննության է առնվել «Արտոնագրային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։
Օրինագիծը ենթադրում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության հարկային բեռի էական նվազեցում, ինչը կառավարությունն ընդունելի չի համարում, ուստի բացասական եզրակացություն է տվել։