Ինեկոբանկի «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում
Ինեկոբանկի՝ Մալաթիա Սեբաստիա համայնքի հաճախորդներին ծանոթ «Մալաթիա» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում` ավելի նոր ու հարմարավետ միջավայրում։
Այսուհետ արդեն Րաֆֆու փողոց 39/9 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղն իր ֆիզիկական անձ և բիզնես հաճախորդներին կընդունի ավելի ընդարձակ և հարմարավետ պայմաններում՝ մատուցելու յուրաքանչյուրի ֆինանսական կարիքներին համապատասխան բանկային ընդլայնված ծառայություններ։
Թվային բանկինգի այս ժամանակաշրջանում, երբ ֆինանսական գործարքների գերակշռող մասն իրականացվում է առցանց եղանակով, բանկի հաճախորդների կողմից շարունակվում է պահանջարկ վայելել իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղերում։
Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշում է, որ մասնաճյուղային ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը շարունակական գործընթաց է, որն ունի մեկ նպատակ՝ ապահովել Ինեկոբանկի յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:
«Թեպետ այսօր Ինեկոբանկի հաճախորդներն իրենց հիմնական գործարքները կատարում են InecoOnline համակարգի կամ InecoMobile և InecoBusiness հավելվածների միջոցով, մենք ուրախ կլինենք տեսնել մեր ինչպես հավատարիմ դարձած, այնպես էլ նոր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում, ծանոթացնել մեր պրոդուկտներին ու ծառայաություններին և օգնել նրանց արդյունավետ կերպով հասնել իրենց ֆինանսական նպատակների իրագործմանը»,- նշում է Գևորգ Մամիկոնյանը:
Ունիվերսալ «Մալաթիա» մասնաճյուղը առանձնացված միջավայրում սպասարկում է նաև իր բիզնես հաճախորդներին։ Մասնաճյուղում կան բոլոր պայմանները Բանկ-Բիզնես շփումն ավելի հաճելի ու արդյունավետ դարձնելու համար։
Վերաբացված մասնաճյուղի տարածքում տեղադրված են նաև ինքնասպասարկման տերմինալներ՝ վճարային, ինչպես նաև կանխիկացման և հաշվի համալրման, որոնք հասանելի են հաճախորդներին 24/7 ռեժիմով։