ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) վերանայել և արդյունքում առավել «վատատեսական» կանխատեսումներ է ներկայացրել եվրոպական արժույթի միասնական գոտու տնտեսական զարգացումների վերաբերյալ: Ըստ նոր կանխատեսումների՝ եթե 2013 թվականին Եվրոգոտու ՀՆԱ-ն աճի, ապա աճի առավելագույն տեմպը չի գերազանցի 0,1%-ը: Միևնույն ժամանակ, տնտեսական անկման ցուցանիշը չի անցի 0.9%-ի սահմանը: 2014 թվականի համար սպասվում է Եվրոգոտու տնտեսության 0,0-2,0% աճ:
Հատկանշական է, որ իր նոր գնահատականներում ԵԿԲ-ն ամփոփոխ է թողել Եվրոգոտու համար գնաճի կանխատեսվող ցուցանիշը: 2013 և 2014 թվականների համար կանխատեսվում է սպառողական գների մինչև 2% աճ: