Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԵՎ «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
11/03/2013 16:08
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԵՎ «ՄԵՂՐԱՁՈՐ ԳՈԼԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն և ոսկու արտահանմամբ զբաղվող «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը համագործակցության նոր եզրեր են փնտրում: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մամուլի ծառայությունից՝ ընկերության ներկայացուցիչներն այցելել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գտնվող «Մեղրաձոր գոլդ» ըմկերության հանքը՝ հանքարդյունաբերական գործընթացին և բեռնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք կապված են բեռնման և բեռնաթափման գործընթացի հետ: Երկու ընկերությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են Արարատ կայարանում վագոնների պարապուրդի կրճատման և ոսկու արտահանման գործարան արագ ուղարկելու հարցերը, ինչի շնորհիվ էապես կկրճատվեն կայարանային ծախսերը:  «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են նաև հանքարդյունաբերության գործընթացին, այցելել ոսկու հանք:

«Մեղրաձոր գոլդ» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ներկա պահին աշխատանքները կատարվում են 300 մետր խորության վրա: Հանքի մուտքից մինչև աշխատանքի վայր տարածությունը կազմում է 4,5 կմ: Հանքափորներին աշխատանքի վայր են բերում ուղևորատար փոքր վագոններով, ճանապարհը կազմում է 30-35 րոպե:

Հանքը շահագործվում է 1985 թվականից: 2006 թվականին շահագործումը կասեցվել է, սակայն 2011 թվականին «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը շարունակել է իր գործունեությունը և ներկա պահին հանդիսանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության խոշորագույն բեռնափոխադրողներից մեկը:

2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանքի պաշարները կազմում են 300 հազար տոննա: Մոտակա ժամանակ կկատարվի հանքի պաշարների նոր գնահատումը:

Այժմ ընկերությունում աշխատում է 165 մարդ, որից 116-ը՝ Մեղրաձոր գյուղի բնակիչներ են:

«ՀԿԵ» ՓԲԸ–ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ–ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01