Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Տարեսկզբից Արգենտինայում գնաճը մոտեցել է 90%-ի
16/08/2024 11:57
Կիսվել

Տարեսկզբից Արգենտինայում գնաճը մոտեցել է 90%-ի

Տարեսկզբից Արգենտինայում գների աճը կազմել է 4%, կուտակված գնաճը կազմել է գրեթե 90%: Այս մասին են վկայում հանրապետության վիճակագրության և մարդահամարի ինստիտուտի հրապարակած տվյալները:

«Սպառողական գների ինդեքսի ընդհանուր մակարդակը 2024-ի հուլիսին աճել է 4%-ով, տարեսկզբից՝ 87%-ով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 263.4%»,- ասվում է զեկույցում:

Ըստ զեկույցի՝ գներն ամենաշատը աճել են հուլիսին ռեստորանային և հյուրանոցային հատվածում (+6.5%): Հաջորդիվ ոգելից խմիչքներն ու ծխախոտն են (+6.1%), կոմունալ ծառայությունները (+6%), որոնց արժեքը հունիսին մայիսի համեմատ արդեն աճել է 14.3%-ով: Պարենային ապրանքների գներն աճել են 3.2%-ով:

Չնայած Արգենտինայում գնաճը շարունակում է բարձր մնալ, կառավարությանը հաջողվել է դանդաղեցնել գների աճը: Հուլիսի ցուցանիշը ամենացածրն էր 2022-ի հունվարից ի վեր: Գնաճի նվազումը տեղի է ունենում տնտեսական ակտիվության անկմանը զուգահեռ: Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ հունիսին արդյունաբերական արտադրության ինդեքսը նվազել է 1.6%-ով:

Արգենտինան մի քանի տարի է՝ ամենաբարձր գնաճ ունեցող երկրների շարքում է: 2023 թվականի վերջի դրությամբ թանկացումը կազմել է 211.4%, 2022-ին՝ 94.8%, 2021-ին՝ 50.9%: Գների աճը զգալիորեն արագացել է նոյեմբերի 19-ին Խավիեր Մայլիի նախագահ ընտրվելուց հետո:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85