Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Politico. Քամալա Հարիսը Կոնգրեսին կդիմի՝ պատմության մեջ առաջին անգամ արգելելու պարենային գների բարձրացումը
16/08/2024 13:51
Կիսվել

Politico. Քամալա Հարիսը Կոնգրեսին կդիմի՝ պատմության մեջ առաջին անգամ արգելելու պարենային գների բարձրացումը

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը մտադիր է Կոնգրեսին կոչ անել պատմության մեջ առաջին անգամ ընդունել սննդամթերքի գների բարձրացման դաշնային արգելքը: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով Հարիսի արշավի ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ այդ մասին փոխնախագահը նախատեսում է հայտարարել օգոստոսի 16-ին՝ Հյուսիսային Կարոլինայում իր ելույթի ժամանակ: Նույն ելույթում նա կներկայացնի առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում իր նախագահության առաջին 100 օրվա գործողությունների ծրագիրը, որի նպատակը կլինի սննդամթերքի թանկացման դեմ պայքարը և ամերիկացիների առօրյա ծախսերի կրճատումը: Այս ծրագրի շրջանակներում Հարրիսը նաև մտադիր է հանձնարարել ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովին և նահանգային գլխավոր դատախազներին հետաքննել գների բարձրացման դեպքերը և տուգանքներ գանձել այն ընկերություններից, որոնք խախտում են դաշնային արգելքը:

Politico-ն հիշեցնում է, որ ամենօրյա ապրանքների բարձր գները խնդիր են դարձել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի համար կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Այս պատճառով Բայդենի և Հարիսի տնտեսական հավանության վարկանիշները զիջում են Միացյալ Նահանգների նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին:

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին Թրամփը կարծիք էր հայտնել, որ Հարիսը ձգձգում է սեփական տնտեսական ծրագրի թողարկումը, քանի որ ցանկանում էր դրա դրույթները պատճենել հանրապետականներից: Նրա խոսքով, փոխնախագահը 3.5 տարի ուներ գնաճը հաղթահարելու համար, սակայն այս ամբողջ ընթացքում նա միայն դժգոհում էր տնտեսական խնդիրներից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04