Տնտեսական

USD BUY - 366.50-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 428.00-1.00 EUR SELL - 434.00-1.50
OIL:  BRENT - 106.55+1.27 WTI - 101.01+1.88
COMEX:  GOLD - 4722.70-0.11 SILVER - 85.13-0.90
COMEX:  PLATINUM - 2122.40+0.72
LME:  ALUMINIUM - 3579.50+2.18 COPPER - 13943.00+2.73
LME:  NICKEL - 19253.00+1.91 TIN - 55708.00+3.40
LME:  LEAD - 1987.50+0.63 ZINC - 3480.00+1.46
FOREX:  USD/JPY - 157.65+0.05 EUR/GBP - 1.1735-0.19
FOREX:  EUR/USD - 1.1735-0.19 GBP/USD - 1.3536-0.35
STOCKS RUS:  RTSI - 1148.42+1.94
STOCKS US: DOW JONES - 49760.56+0.11 NASDAQ - 26088.20-0.71
STOCKS US: S&P 500 - 7400.96-0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 62742.57+0.52 TOPIX - 3872.90+0.83
STOCKS CHINA:  HANG SENG - 26347.91-0.22 SSEC - 4214.49-0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10265.32-0.04 CAC40 - 7979.92-0.95
STOCKS EUR:  DAX - 23954.93-1.62
12/05/2026  CBA:  USD - 368.62-0.34 GBP - 498.82-2.6
12/05/2026  CBA:  EURO - 432.76-1.47
12/05/2026  CBA:  GOLD - 56047-197 SILVER - 952.85-3.73
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԱՃԵԼ Է  20%-ՈՎ
12/03/2013 12:38
Կիսվել

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԱՃԵԼ Է 20%-ՈՎ

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին Չինաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են շուրջ 20%-ով: Աճի ցուցանիշը ռեկորդային բարձր է՝ վերջին շուրջ 3 տարիների կտրվածքով: Ավտոարտադրողների չինական ասոցիացիայի տվյալներով՝ հաշվետու այս երկու ամսում Չինաստանի ավտոշուկայում վաճառվել է շուրջ 2,84 մլն ավտոմեքենա: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Չինաստանում վաճառվել էր 2.37 մլն ավտոմեքենա:

Հատկանշական է, որ հունվար-փետրվարին չինացիների շրջանում առավել մեծ պահանջարկ են վայելել Ford Motor և Hyundai Motor ընկերությունների արտադրած ավտոմեքենաները: Հաշվետու ամիսներին չինական շուկայում Ford Motor-ը և Hyundai Motor-ը գրանցել են վաճառքի ծավալների ավելի քան 40% աճ:

Կանխատեսվում է, որ ամբողջ 2013 թվականի արդյունքներով չինական ավտոշուկան, որը խոշորագույնն է աշխարհում, կապահովի 7% աճ, իսկ վաճառված ավտոմեքենաների թիվն առաջին անգամ կգերազանցի 20 մլն-ը:

Նշենք, որ 2012 թվականին չինական ավտոշուկան աճել էր 4,3%-ով, իսկ 2011 թվականին՝ 2,5%-ով:

12/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.62
-0.34
Եվրո (EUR)
432.76
-1.47
Ռուբլի (RUR)
4.9787
-0.0174
Լարի (GEL)
137.73
+0.06
56047
-197
Արծաթ
952.85
-3.73