ՉԻՆԱԿԱՆ LENOVO-Ն ՄՏԱԴԻՐ Է ԳՆԵԼ ԿԱՆԱԴԱԿԱՆ BLACKBERRY-Ն
Վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ համակարգիչների արտադրությամբ զբաղվող չինական Lenovo ընկերության ներկայացուցիչները տարբեր հարցազրույցներում հայտարարում են, որ ընկերությունը մտադիր է գնել բջջային հեռախոսների արտադրության ոլորտում հայտնի կանադական BlackBerry ընկերությունը:
Նշենք, որ վերջին տարիներին BlackBerry-ն զգալի զիջել է իր դիրքերը համաշխարհային շուկայում:
Կանխատեսվում է, որ վերջին եռամսյակի արդյունքներով, որը կամփոփվի ընթացիկ տարվա մարտի 28-ին, BlackBerry-ի զուտ շահույթը կգերազանցի 13 մլն ԱՄՆ դոլարը: