Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ ԿԼԻՆԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻ
13/03/2013 12:31
Կիսվել

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ ԿԼԻՆԻ ԱՌԱՎԵԼ ՀԱՍԱՆԵԼԻ

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ  քննարկվել է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ:  

Օրենքի նախագծի հիմնական փոփոխությունները կատարվել են 6-րդ եւ 11-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ 6-րդ հոդվածը լրացվել է 7-րդ մասով, ըստ որի՝ կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն եւ սպասարկում` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: 11-րդ հոդվածում կատարված լրացմամբ՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Նշվել է, որ նախագծի ընդունումը կնպաստի սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիության ավելացմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ընտանիքների պահպանմանը եւ ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին (ընտանիքի անապահովության 30 եւ ավելի միավորի դեպքում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքի նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ մարտի 18-21-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29