Կրիպտո

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Binance-ն կանխել է 2.4 միլիարդ դոլարի հնարավոր կորուստը
21/08/2024 14:05
Կիսվել

Binance-ն կանխել է 2.4 միլիարդ դոլարի հնարավոր կորուստը

Binance-ը՝ առևտրի ծավալով աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի գործունեությունն ապահովող առաջատար բլոկչեյն էկոհամակարգը 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին կանխել է ավելի քան 2,4 միլիարդ ԱՄՆ դոլարի կորուստը, ինչը կարող էր ազդել ավելի քան 1,2 միլիոն օգտատիրոջ վրա: Դա հնարավոր է դարձել ռիսկերի կառավարման համապարփակ միջոցառումների իրականացման շնորհիվ, որոնք արդյունավետ կերպով բացահայտում և նշում են հարթակում կասկածելի գործարքները:

Ավելի հաճախ կասկածելի գործարքներն արձանագրվել են կրիպտոարժույթի դուրսբերման փուլում: Այս տարի ավելի քան 1,1 միլիարդ դոլար կամ 2,4 միլիարդ դոլար հնարավոր ընդհանուր կորուստների մոտ 45% -ը, վերագրվել է կրիպտո խարդախության կասկածանքին: Binance-ն օգտագործում է ներքին ռիսկերի կառավարման համակարգ, որն ապահովում է 24/7 մոնիթորինգ իրական ժամանակում արհեստական ​​ինտելեկտի և մեխանիկական ստուգման միջոցով: Այս համակարգը թույլ է տալիս բացահայտել կասկածելի գործարքներն ու արագ արձագանքել՝ պաշտպանելու դրանց օգտատերերին: Ռիսկերի գնահատման մեխանիզմը ներառում է տարբեր բիզնես ոլորտներ, ներառյալ P2P առևտուրը, վճարումները և միջոցների դուրսբերումը: Ռիսկերի նվազեցումն ապահովելու համար համակարգում ինտեգրված է հսկողության մի քանի մակարդակ, ինչն օգնում է ռիսկի ընդհանուր մակարդակը պահպանել թույլատրելի սահմաններում:

Բինանսի տեխնոլոգիական պատասխանատու Ռոհիթ Վադն ասել է, որ օգտատերերի վրա կենտրոնանալն առանցքային առաջնահերթություն է: Մշտապես ուշադրության կենտրոնում են գտնվում արդյունաբերության առաջատար տեխնոլոգիական գործիքների և գործընթացների ստեղծումն ու պահպանումը, ինչը թույլ է տալիս շուրջօրյա պաշտպանել օգտատերերին և նրանց ակտիվները:

«Ընդամենը 7 ամսում ավելի քան 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարի հնարավոր կորուստներից խուսափելը տարիների ընթացքում մեր քրտնաջան աշխատանքի և նվիրվածության վկայությունն է: Մենք գոհ ենք, որ մեր ջանքերն օգնում են հաճախորդների համար ստեղծել ավելի անվտանգ էկոհամակարգ, և, որպես ոլորտի առաջատար, մենք կշարունակենք կրել մեր պատասխանատվությունը՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար պարբերաբար կատարելագործելով մեր համակարգերն ու հնարավորությունները»,- ասել է նա: Բացի մոնիթորինգից և հայտնաբերումից, Binance-ն օգտագործում է նաև գործիքների և միջոցների լայն շրջանակ օգտատերերին կրիպտո խարդախությունից պաշտպանելու համար:

Ընկերության ռիսկերի վերահսկվում են 8 մակարդակում՝ հաշվի առնելով  ռիսկի ծանրությունը և ապահովելով հավասարակշռություն օգտվողների տեղեկացվածության և անվտանգության առումով: Այս միջոցները ներառում են կարգավորվող թռուցիկ ծանուցումներ, հետաձգման գործառույթ, նախազգուշացնող ազդանշաններ: Բացի դրանից, Binance-ն առաջարկում է բողոքարկում մշակելու տարբեր ալիքներ՝ ամբողջությամբ ավտոմատացվածից մինչև մեխանիկական գործընթացներ բոլոր այն դեպքերում, երբ օգտատերն իր խնդիրները լուծելիս կարող է գտնվել պոտենցիալ վտանգի գոտում: Binance-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու օգտատերերի ակտիվները, միևնույն ժամանակ ընդգծելով, թե որքան կարևոր է օգտատերերի զգոնությունը։

«Մենք նաև խրախուսում ենք մեր օգտատերերին մնալ զգոն և պատասխանատվություն ստանձնել իրենց անվտանգության համար: Թեև մեր թիմը համապարփակ միջոցառումներ է իրականացրել ձեր միջոցները պաշտպանելու համար, ի վերջո, օգտվողներն իրենք են խաղում իրենց ակտիվների պաշտպանության գործում ամենակարևոր դերը: Եղեք տեղեկացված, օգտագործեք ուժեղ անվտանգության պրակտիկա և զգոն եղեք հնարավոր խարդախությունների նկատմամբ»,- նշում է Ռ.Վադը:

Տեղեկացնենք, որ այս տարվա հուլիսի 31-ի դրությամբ Binance-ը վերադարձրել է ավելի քան 73 միլիոն դոլար, որ ուղարկվել է սխալմամբ կամ կորցրել են օգտատերերը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75