Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Մինչև 2030-ը Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է կրկնապատկվել
21/08/2024 15:28
Կիսվել

Մինչև 2030-ը Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է կրկնապատկվել

Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կարող է կրկնապատկվել մինչև 2030-ը՝ պայմանով, որ վերացվեն երկու երկրների բանկերի միջև փոխադարձ հաշվարկներում մնացած խոչընդոտները: Այս մասին ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ բանակցությունների նախօրեին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:

Ըստ նրա՝ տարեվերջին այդ թիվը պետք է գերազանցի 240 միլիարդ դոլարը:

«Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն ընդլայնում են համագործակցությունը տնտեսական և ներդրումային հարաբերությունների ողջ սպեկտորում, 2023-ին ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 240 միլիարդ դոլարի և, ըստ կանխատեսումների, այս ցուցանիշը կգերազանցի մինչև 2024-ի ավարտը: Այս դինամիկան հնարավոր է դարձել տարբեր խոչընդոտների կրճատման, ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների անցման շնորհիվ»:

Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է կրկնապատկվել:

Գործարարների ռուս-չինական խորհրդատվական կոմիտեն, որը գործում է Ներդրումային համագործակցության ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, կարևոր դեր է խաղում երկկողմ գործընկերության ամրապնդման գործում: Մինչ օրս կոմիտեն և միջկառավարական հանձնաժողովը քննարկել են ավելի քան 60 նախագծեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 18 տրիլիոն ռուբլի:

Բացի այդ, չինական գործընկերների հետ տարբեր հարթակներում արդեն իրականացրել է 50 ծրագիր՝ ավելի քան 780 միլիարդ ռուբլի ընդհանուր ներդրումային ծավալով:

«Առաջնահերթ ոլորտներից են տեխնոլոգիաները, արդյունաբերական արտադրությունը, ենթակառուցվածքները, լոգիստիկան, գյուղատնտեսությունը: Կարևոր ոլորտը, որի մասին խոսել է Չինաստանի նախագահը, համագործակցությունն է էներգետիկայի և կայուն մատակարարման շղթաների պահպանման ոլորտում, ինչը նպաստում է ոչ միայն կողմերի կայուն զարգացմանը, ռուս-չինական հարաբերություններին, այլ նաև համաշխարհային էներգետիկ արդյունաբերությանը՝ հաշվի առնելով Չինաստանի դերը՝ որպես էներգառեսուրսների ամենախոշոր սպառող», – ասել է ռուս պաշտոնյան:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69