Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Սաուդյան Արաբիայի նավթային եկամուտները նվազել են
22/08/2024 19:25
Կիսվել

Սաուդյան Արաբիայի նավթային եկամուտները նվազել են

Սաուդյան Արաբիայի եկամուտը հում նավթից և վերամշակված արտադրանքից հունիսին կրճատվել է մինչև 17.7 միլիարդ դոլար, ինչը ամենացածրն է վերջին երեք տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով Թագավորության վիճակագրության գլխավոր վարչության տվյալներին:

Եկամուտների անկումը պայմանավորված է գների անկմամբ և Սաուդյան Արաբիայի՝ ՕՊԵԿ+-ի համաձայնագրի շրջանակներում նավթի արդյունահանումը կրճատելու որոշմամբ: 2023 թվականի հունիսի համեմատ եկամուտների չափը նվազել է ավելի քան 9%-ով, իսկ 2024 թվականի մայիսի համեմատ՝ մոտ 12%-ով:

Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան չի կարող հասնել գների աճի՝ նավթադոլարների ներհոսքի անկման պատճառով, որը շարունակվել է 2022 թվականից և սկսվել այն բանից հետո, երբ ուկրաինական հակամարտությունը նպաստեց նավթի գների բարձրացմանը՝ հասնելով բարելի դիմաց 120 դոլարի: Թագավորությունը ստիպված է եղել կրճատել կամ հետաձգել իր որոշ խոշոր նախագծեր՝ արտահանման ցածր եկամուտների և արտադրությունը կրճատելու միջոցով գներն արհեստականորեն բարձրացնելու անհաջող փորձի պատճառով:

Հիշեցնենք՝ ՕՊԵԿ+-ի համաձայնագրին մասնակցող ութ երկրներ երրորդ եռամսյակով երկարացրել են նավթի արդյունահանման կամավոր կրճատումը օրական 2.2 միլիոն բարելով։ Դաշինքը հավատարիմ է նավթի շուկան հավասարակշռելու այս միջոցներին: Հոկտեմբերից ՕՊԵԿ+-ի երկրները նախատեսում են սկսել արդյունահանման աստիճանական վերականգնումը, որը կտևի մինչև 2025 թվականի հոկտեմբեր:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69