Բիզնես

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ASOF-ը և ԱՏՁՄ-ն կհամագործակցեն կրթության ոլորտում՝ խթանելու WCIT2024/DigiTec ոլորտային բազմազանությունը
23/08/2024 13:00
Կիսվել

ASOF-ը և ԱՏՁՄ-ն կհամագործակցեն կրթության ոլորտում՝ խթանելու WCIT2024/DigiTec ոլորտային բազմազանությունը

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր ստորագրեց (MoU) «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի (ASOF) հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների Համաշխարհային Համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կրթության և վերապատրաստման ոլորտներում։

Այս հուշագրի շրջանակներում նախատեսվում է մի շարք առանցքային ուղղություններով փոխգործակցություն, այդ թվում՝ աջակցություն ՀՀ-ում գիտության և տեխնոլոգիաների խթանմանը, կրթական ծրագրերի և վերապատրաստումների կազմակերպմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև փորձագիտական աջակցություն՝ կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում նորարարական լուծումներ ստեղծելու և կիրառելու նպատակով։ Այս համագործակցությունը կարևոր դեր է խաղալու Հայաստանի կրթական և տեխնոլոգիական համակարգերի շարունակական զարգացման գործում՝ նպաստելով գիտելիքի և փորձի փոխանակմանը՝ ի նպաստ ընդհանուր առաջընթացի։

ԱՏՁՄ  գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը ստորագրեցին հուշագիրը և հայտարարեցին պատրաստակամության մասին՝ համատեղ ջանքերով խթանելու WCIT2024/DigiTec-ի ոլորտային բազմազանությունը։

«Շատ ուրախ եմ այս հնարավորության համար՝ ներկայացնելու Հայաստանի եւ սփյուռքի գիտական ներուժը՝ խթանելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը: Մեր համատեղ փորձն ու ռեսուրսներն ի գործ դնելով՝ WCIT2024/DigiTec-ը կդարձնենք համաշխարհային նորարարությունների կիզակետ՝ հատուկ շեշտադրելով կրթության, վերապատրաստման, գիտության ու տեխնոլոգիական ոլորտները: Այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական արդյունաբերության քարտեզի վրա ամրապնդելու համար, և վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերը կտան բացառիկ արդյունքներ»,-ասաց «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի տնօրեն Լուսինե Քասարջյանը։

IDram

Միավորելով ռեսուրսները՝ համագործակցությունը նպատակ ունի WCIT2024/DigiTec-ը դարձնելու առավել նշանակալի իրադարձություն և ևս մեկ անգամ մատնանշելու Հայաստանի դերը որպես տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ։

«Հպարտ եմ հայտարարել այս համագործակցության պաշտոնական մեկնարկի մասին, որը նշանակալի ձեռքբերում է WCIT2024/DigiTec-ի համար: ԱՏՁՄ-ում մենք միշտ կարևորել ենք հայաստանյան առաջատար ընկերությունների հետ համագործակցությունը՝ միավորված և համատեղված ջանքերով գերազանցության հասնելու համար: Այս համագործակցությունը «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի հետ ոչ միայն ռազմավարական դաշինք է, այլև էական բաղադրիչ է՝ WCIT2024/DigiTec-ն ամենաբարձր մակարդակի հասցնելու մեր առաքելության գործում»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն, Սարգիս Կարապետյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին,  Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարարությունների ու ԱԲ-ի վերջին և ապագա զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար,
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին:

«Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» hիմնադրամի առաքելությունն է օժանդակել Հայաստանի կրթական և գիտահետազոտական ​​հաստատությունների դեպի համաշխարհային մակարդակի բարձրացմանը և դրանց ներկայացմանը միջազգային կրթական ցանցերին, նպաստել Հայաստանում ժամանակակից, կրթված և միջազգային մակարդակով հաղորդակցվող քաղաքացիական հասարակության զարգացմանը, օգնել հայ ժողովրդին հասնելու իր ողջ ներուժին՝ որպես համաշխարհային մշակույթի հիմնական ներդրողի, աշխարհի հավաքական կարևոր մարտահրավերներին դիմակայելու համար, ինչպես նաեւ օգնել պաշտպանել հայկական մշակույթը Հայաստանում և արտերկրում և ընդլայնել դրա տեսանելիությունն ու ներդրումները։

Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտի ավելի քան 160 տեղական և միջազգային ընկերություններ։ ԱՏՁՄ-ն նվիրված է արդյունաբերության աճին թիրախային նախագծերի միջոցով՝ հիմնադրել համապարփակ տեխնոլոգիական կրթություն Հայաստանում («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), դյուրացնել մուտքը համաշխարհային շուկա և փորձի փոխանակում կազմակերպված պատվիրակությունների միջոցով։ Բացի այդ, ԱՏՁՄ-ն զգալի ազդեցություն ունի նաև իրավական դաշտի վրա՝ քաղաքականության մշակման և կառավարության հետ համագործակցության միջոցով՝ խթանելով մրցակցային, բայց համագործակցային բիզնես միջավայրը։ ԱՏՁՄ-ն հայտնի է խոշոր միջոցառումների կազմակերպմամբ, որոնք ընդգծում են հայկական տեխնոլոգիական առաջընթացը։ Հատկանշական է WCIT 2019-ի հյուրընկալումը, գալիք WCIT 2024-ը և ամենամյա DigiTec Expo-ն, որն անցկացվում է արդեն մոտ 20 տարի՝ ցուցադրելով նորարարություններն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային լսարանին։ Այս ջանքերի շնորհիվ ԱՏՁՄ-ն շարունակում է բարձրացնել Հայաստանի ներկայությունը համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում։

«ԴիջիԹեք Էքսպոն» տարածաշրջանի ամենալայնածավալ տեխնոլոգիական ամենամյա ամենալայնածավալ միջոցառում է, որտեղ ավելի քան 100 թիմեր ներկայացնում են իրենց արտադրանքը, ծառայություններն ու ընկերությունները՝ հազարավոր B2B, կառավարական և B2C այցելուներին։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75