Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Իլոն Մասկը 10 տարվա ընթացքում Neuralink իմպլանտներ կտեղադրի միլիոնավոր մարդկանց ուղեղներում
26/08/2024 10:05
Կիսվել

Իլոն Մասկը 10 տարվա ընթացքում Neuralink իմպլանտներ կտեղադրի միլիոնավոր մարդկանց ուղեղներում

Իլոն Մասկի «Neuralink» ստարտափն ի սկզբանե նախանշել էր շուկայի զարգացման բավականին ակտիվ ծրագիր, չնայած մինչ այժմ ուղեղի իմպլանտը տեղադրվել է միայն երկու հիվանդների մոտ, ովքեր կամավոր հիմունքներով մասնակցում էին կլինիկական փորձարկումներին:Մասկը վստահ է, որ տասը տարի հետո միլիոնավոր մարդիկ կկարողանան օգտագործել նման չիպեր։

Իր X սոցիալական ցանցում միլիարդատերը բառացիորեն ասել է հետևյալը. «Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա մի քանի տարի հետո մենք կունենանք Neuralink չիպերով հարյուրավոր մարդիկ, հինգ տարի հետո, գուցե տասնյակ հազարներ, տասը տարի հետո՝ միլիոններ»: Այժմ ընկերության ջանքերը կենտրոնացած են այն բանի վրա, որպեսզի ուղեղի իմպլանտների օգնությամբ վերականգնվի վերջույթների շարժունակությունը այն մարդկանց մոտ, ովքեր կորցրել են այն վնասվածքի կամ հիվանդության հետևանքով, և նման իմպլանտով առաջին հիվանդի առաջընթացը հուշում է, որ այդ հույսերը իզուր չեն։

IDram

Սակայն Մասկի հավակնությունները դրանով չեն սահմանափակվում։ Նա նաև նախատեսում է իմպլանտ մշակել, որը թույլ կտա վերադարձնել տեսողությունը այն մարդկանց, ովքեր զրկվել են դրանից։ Նման նախաձեռնությունը եզակի չէ, բայց մինչ այժմ նման նպատակին հասնելու բոլոր փորձերը միայն սահմանափակ հաջողություն են ունեցել։ Ընդհանուր առմամբ, այս պահին Neuralink-ը ամերիկյան կարգավորիչների հետ համաձայնեցրել է իմպլանտի առաջին սերնդի կլինիկական փորձարկումների անցկացումը երեք պացիենտների վրա, և դրանք պետք է ավարտվեն 2026 թվականին:

Մասկը նախկինում խոստովանել էր, որ Tesla-ի կողմից բիոնիկ պրոթեզներ թողարկելու միտք է ունեցել։ Գանգատուփում իմպլանտներ ունեցող մարդիկ կարող էին պրոթեզները բառացիորեն կառավարել մտքի ուժով: Այս ընկերությունը մտադիր է սկսել մարդանման ռոբոտների արտադրությունը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93