ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է SAMSUNG GALAXY S4 ՍՄԱՐԹՖՈՆԸ
Ժամեր առաջ ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր Galaxy S IV սմարթֆոնը: Galaxy S4-ում տեղադրված է Android 4.2.2 օպերացոն համակարգ: Արտաքնապես S4-ը շատ նման է Samsung-ի Galaxy S շարքի նախարդ մոդել՝ Galaxy S3-ին:
Սմարթֆոնի, 1080p Super Amoled, դիսփլեյի տրամագիծը 5” է: Կախված աշխարհագրությունից, մոդելի վրա տեղադրված կլինի կամ 1.9Ghz quad-core, կամ 1.6 octa-core պորցեսոր: Սմարթֆոնն ունի նաև IR (InfraRed), ինչը հնարավորություն է տալիս հեռախոսն օգտագործել որպես հեռակառավարման վահանակ: Մոդելի վրա տեղադրված է 2,600 mAh հզորությամբ մարտկոց:
Samsung Galaxy S 4-ի վրա տեղադրված է երկու տեսախցիկ. արտաքին տեսախցիկ՝ 13Mpx և դիսփլեյի կողմից՝ 2Mpx: Սմարթֆոնը հնարավորություն ունի նրարահանումներ իրականացնել միանգամից երկու տեսախցիկով: