Բիզնես

USD BUY - 370.00-1.00 USD SELL - 373.50-0.50
EUR BUY - 433.00-2.00 EUR SELL - 439.50-0.50
OIL:  BRENT - 98.17+3.35 WTI - 89.20+0.69
COMEX:  GOLD - 4754.20-1.09 SILVER - 76.88-3.84
COMEX:  PLATINUM - 2075.90-0.25
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 159.35+0.25 EUR/GBP - 1.1738-0.30
FOREX:  EUR/USD - 1.1738-0.30 GBP/USD - 1.3508-0.04
STOCKS RUS:  RTSI - 1164.68+1.02
STOCKS US: DOW JONES - 49149.38-0.59 NASDAQ - 24259.96-0.59
STOCKS US: S&P 500 - 7064.01-0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 59585.86+0.40 TOPIX - 3744.99-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 26163.24-1.22 SSEC - 4106.26+0.52
STOCKS EUR:  FTSE100 - 10498.09-1.05 CAC40 - 8235.72-1.14
STOCKS EUR:  DAX - 24270.87-0.60
22/04/2026  CBA:  USD - 372.38-0.21 GBP - 503.38-0.03
22/04/2026  CBA:  EURO - 437.55-0.65
22/04/2026  CBA:  GOLD - 57189-473 SILVER - 945.87-4.13
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. II եռամսյակ
26/08/2024 16:53
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2024թ. II եռամսյակ

2024թ. II եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 4,060,501 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2024թ. առաջին եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 0.8%-ով կամ 30,838-ով, իսկ 2023թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 2.94% կամ 116,023 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,804,731 է: 2024թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.85%-ով կամ 31,924 բաժանորդով, իսկ 2023թ.-ի II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 3.09%-ով կամ 114,002 բաժանորդով։

Օպերատորներ

2024թ. II եռամսյակի դրությամբ Team Telecom-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 1,051,679: 2024թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1,49%-ով կամ 15,391-ով, իսկ 2023թ. II եռամսյակի համեմատ գրանցվել է աճ 8.86%-ով կամ 85,553 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 943,332 է։ 2024թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 0.87%-ով կամ 8,296-ով, իսկ 2023թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 7.05%-ով կամ 62,152 բաժանորդով:

2024թ. II եռամսյակի դրությամբ Ucom ընկերության բջջային բաժանորդների թիվը կազմել է 681,138: 2024թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն նվազել է 2,20%-ով կամ 15,341-ով, իսկ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 0.79%-ով կամ 5,339-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 598,876 է, 2024թ. առաջին եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 0.85%-ով կամ 13,125-ով, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.10%-ով կամ 39.716 բաժանորդով:

2024թ. II եռամսյակի դրությամբ Viva-ի բջջային բաժանորդների թիվը կազմել է 2,262,523: 2024թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը աճել է 1.34%-ով կամ 30,788-ով, իսկ 2023թ. II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1,09%-ով կամ 5,131բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,262,523 է: 2024թ. առաջին եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը աճել է 1.21%-ով կամ 30,788-ով, իսկ 2023թ․ II եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 0.54%-ով կամ 12,134 բաժանորդով։

Բաժանորդագրության տեսակ

Կանխավճարային բաժանորդներ. 2024թ.-ի II եռ., ընդամենը՝ 3,247,859 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +4.72% կամ +146,317): Viva` 2,058,731 բաժանորդ (+4.40% կամ +86,698), Team Telecom` 833,056 բաժանորդ (+6.43% կամ +50,348), Ucom` 356,072 բաժանորդ (+2.67% կամ +9,271):

Հետվճարային բաժանորդներ. 2024թ.-ի II եռ., ընդամենը՝ 730,380 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +0.56% կամ +4,083): Viva՝ 268,953 բաժանորդ (-18,63% կամ -61,567), Ucom` 242,804 բաժանորդ (+14.34% կամ +30,445), Team Telecom` 218,623 բաժանորդ (+19.19% կամ +35,205):

Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից (ինտերնետից) օգտվող բաժանորդներ. 2024թ.-ի II եռ., ընդամենը՝ 2,932,507 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +6.06% կամ +167,468): Viva՝ 1,792,585 բաժանորդ (+3.50% կամ +60,627), Team Telecom` 652,790 բաժանորդ (+11.34% կամ +66.499), Ucom` 487,132 բաժանորդ (+9.03% կամ +40,342):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). 2024թ.-ի II եռ., ընդամենը՝ 255,770 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +0.80 կամ +2,021): Ucom` 82,262 բաժանորդ ( -29.47% կամ -34.377), Team Telecom` 108.347 բաժանորդ (+27.55% կամ +23,401), Viva՝ 65,161 բաժանորդ (+24.92% կամ +12,997):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 1,407 դր. (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +1.66% կամ +23 դր.), Ucom` 1,464 դր. (+0.76% կամ +11 դր.), Team Telecom` 963 դր. (-16.55% կամ -191 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva` 3,386 դր. (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +24.58% կամ +668 դր.), Team Telecom՝ 2,962 դր. (-1.04% կամ -42 դր.), Ucom` 2,677 դր. (-6.40% կամ -183 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,043 դր. (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +7.53% կամ +143 դր.), Viva՝ 932 դր. (-25.02% կամ -311 դր.), Team Telecom՝ 294 դր. (-28.29% կամ -116 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ)

Կանխավճարային բաժանորդներ. Viva՝ 627 րոպե (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` -3.09% կամ -20ր.), Team Telecom ` 236ր. (-25.08% կամ -79ր.), Ucom` 104ր. (-16.80% կամ -21ր.):

Հետվճարային բաժանորդներ. Viva՝ 668 րոպե (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +12.08% կամ +72ր.), Team Telecom` 297ր. (+16.3% կամ +43ր.), Ucom` 226ր. (-3.42% կամ -8ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom՝ 28,330ՄԲ (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +20.16% կամ +4,754ՄԲ), Viva՝ 6,599ՄԲ (-11.81% կամ -884ՄԲ), Team Telecom՝ 1,937ՄԲ (-36.93% կամ -1,134ՄԲ):

Նոր ակտիվացումներ

Կանխավճարային բաժանորդներ. 2024թ.-ի II եռամսյակում Viva` 124,737 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` -6.58% կամ -8,789), Team Telecom` 55,750 (-11.93% կամ -7,553), Ucom` 47,221 (-5.77% կամ -2,889):

Հետվճարային բաժանորդներ. 2024թ.-ի II եռամսյակում Ucom՝ 16,225 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +29.92% կամ +3,737), Viva` 17,099 (-51.98% կամ -18,511), Team Telecom` 28,894 (+200.85% կամ +19,290):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. 2024թ.-ի II եռամսյակում Ucom՝ 8,270 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +21.58% կամ +1,468), Team Telecom` 24,949 (+409.06% կամ +20,086), Viva` 6,328 (-65.23% կամ -11,870):

Churn՝ բաժանորդների արտահոսք

Կանխավճարային բաժանորդներ. Viva` 98,176 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` -15.36% կամ -17,815), Team Telecom` 66,452 (+19.73% կամ +10,952), Ucom` 41,690 (+10.33% կամ +3,905):

Հետվճարային բաժանորդներ. Viva` 12,872 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` +2.44% կամ +306), Team Telecom` 2,801 (-13.76% կամ -447), Ucom` 8,631 (+69.70% կամ +3,545):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Viva՝ 1,784 (2023թ.-ի II եռ.-ի համեմատ` -78.60% կամ -6,552), Ucom` 36,736 (+689.0% կամ +32,080), Team Telecom` 1,257 (-34.29% կամ -656):

22/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.38
-0.21
Եվրո (EUR)
437.55
-0.65
Ռուբլի (RUR)
4.9558
-0.0094
Լարի (GEL)
138.46
-0.01
57189
-473
Արծաթ
945.87
-4.13