Սոցիալական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-0.50
EUR BUY - 426.50+1.50 EUR SELL - 432.00-1.00
OIL:  BRENT - 94.40+2.62 WTI - 91.50+4.26
COMEX:  GOLD - 4491.00-1.52 SILVER - 75.01-0.81
COMEX:  PLATINUM - 1950.30+1.42
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.7+0.28 EUR/GBP - 1.1633-0.22
FOREX:  EUR/USD - 1.1633-0.22 GBP/USD - 1.3457-0.01
STOCKS RUS:  RTSI - 1131.49-0.57
STOCKS US: DOW JONES - 51078.88+0.09 NASDAQ - 27086.81+0.42
STOCKS US: S&P 500 - 7599.96+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 66734.24-0.30 TOPIX - 3924.24-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 26038.32+2.52 SSEC - 4075.10+0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10338.95-0.68 CAC40 - 8146.59-0.45
STOCKS EUR:  DAX - 25003.04-0.40
02/06/2026  CBA:  USD - 368.53+0.18 GBP - 496.37+0.46
02/06/2026  CBA:  EURO - 429.12+0.14
02/06/2026  CBA:  GOLD - 52718-1118 SILVER - 896.4-1.1
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ
15/03/2013 11:57
Կիսվել

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՄԱՐԶԵՐՈՒՄ

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի մեկնարկի մասին:

2013թ.-ի մարտ ամսվա ընթացքում Սյունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների աշխատանքներին: Ծրագրի ֆիլմերը կցուցադրվեն մարզերի շրջկենտրոններում` Գորիս, Հրազդան և Աշտարակ քաղաքներում:

«Հայաստանում կինոարվեստն ավանդաբար եղել է և մնում է պահանջված: Հայ կինոարվեստի դպրոցն աշխարհին տվել է բազմաթիվ մեծ ռեժիսորներ, դերասաններ և օպերատորներ: Հարուստ մշակութային կյանքը մարզերում  նպաստում է նորանոր անունների ի հայտ գալուն: Այդ իսկ պատճառով, մենք կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու համաշխարհային կինեմոտոգրաֆիայի նոր գործերի  հետ, զգալու ինչով է շնչում աշխարհը, մտորելու այն խնդիրների մասին, որոնք մտահոգում են օտարերկրյա արվեստի գործիչներին: Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երևանում, այլ մեր երկրի տարբեր մարզերում»,- նշել է  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և հիշարժան աշխատանքները: Մենք առաջարկում ենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից մինչև փաստավավերագրական ֆիլմ: Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը պատմություններ են Մեծ Բրիտանիայի հասարակության մասին, քաղաքացիների առօրյայի, նրանց հույզերի և մտորումների մասին», – նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Մարտի 16-ից մինչև 18-ը ֆիլմերը կցուցադրվեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Պետական Դրամատիկական թատրոնում:  Մարտի 19-ից մինչև 21-ն կցուցադրվեն Արագածոտնի մարզի Աշտարակի մշակութային կենտրոնում, իսկ մարտի 22-ից մինչև 24-ը` Կոտայքի մարզի Քաղաքային Դրամատիկական թատրոնում: Ընդհանուր առմամբ, մարզերի բնակիչները Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կարող են դիտել 9 ֆիլմ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Բրիտանական ֆիլմերի փառատոնը միացել է այս նախաձեռնությանը: Փառատոնի  կազմակերպիչներն են Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:

Մարզային ծրագրի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաև զորամասերում:

02/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.53
+0.18
Եվրո (EUR)
429.12
+0.14
Ռուբլի (RUR)
5.0629
-0.0645
Լարի (GEL)
138.37
+0.15
52718
-1118
Արծաթ
896.4
-1.1