Սոցիալական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
4-ամյա Արեգը պայքարում է բարձր ռիսկի 4-րդ խմբի քաղցկեղի դեմ. նա ունի բոլորիս օգնության կարիքը
28/08/2024 11:48
Կիսվել

4-ամյա Արեգը պայքարում է բարձր ռիսկի 4-րդ խմբի քաղցկեղի դեմ. նա ունի բոլորիս օգնության կարիքը

Տավուշի մարզի Թեղուտ գյուղից 4-ամյա Արեգը շտապ ունի մեր բոլորի օգնության կարիքը: Փոքրիկ Արեգն արդեն մեկ տարուց ավելի է պայքարում է բարձր ռիսկի 4-րդ խմբի քաղցկեղի դեմ: Երեխայի մոտ 2023 թվականի ապրիլին, աջ ոտքի ցավերի մասին գանգատներից և բարձր ջերմությունից հետո իրականացված հետազոտությունների արդյունքում հաստատվել է քաղցկեղ՝ նեյրոբլաստոմա: Արեգը շատ աշխույժ ու ակտիվ բալիկ է:

Չնայած փոքր տարիքին՝ նա գիտակցաբար անցնում է քաղցկեղի հաղթահարման ուղով, և նույնիսկ ինքն է մայրիկին ուժ տալիս, երբ վերջինս հուզվում է՝ Արեգի բուժման երկարատև ճանապարհն անցնելիս։ Արեգը գրկում է նրան ու ասում․ «Մամա, Արեգը ուժեղ տղա ա»։

Արեգն ընտանիքի միակ երեխան է և չափազանց կապված է իր մայրիկի հետ։ Ախտորոշման օրվանից Արեգը ստանում է բուժում «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամբողջական ֆինանսավորմամբ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում: Նա արդեն ստացել է 6 կուրս քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա և պահպանողական բուժում: Արեգն անցել է նաև նաև ոսկրածուծի աուտոփոխպատվաստում։

Արեգը սիրում է նկարել, խաղալ տարբեր մակնիշի մեքենաներով ու սուպերհերոսների կերպարներով և երազում է բռնքամարտի հաճախել։ Իսկ նրա ծնողները միայն ու միայն երազում են նրան ապաքինված տեսնել։

Հիվանդության հաղթահարման՝ մեկ տարուց ավելի տևած ճանապարհի արդյունքում այժմ Արեգի մոտ նկատվել է ժամանակավոր դրական դինամիկա, որն ամրապնդելու և լիարժեք ապաքինման համար Արեգին ցուցվել է ստանալ իմունոթերապիա՝ 12 սրվակ (1 սրվակը՝ 20 մգ) Dinutuxumab beta տեսակի դեղորայքով։ Դեղորայքի 1 սրվակի արժեքը 4․000․000 դրամ է, և 8 սրվակի ձեռքբերման համար անհրաժեշտ է 48․000․000 դրամ։

Քաղցկեղը չի սպասում, հապաղելու ժամանակ պարզապես չկա: Խնդրում ենք բոլորին կատարել նվիրատվություններ Արեգի համար, որպեսզի նա հաղթահարի քաղցկեղին և գնա իր երազանքի հետևից:

Կարող եք նվիրատվություններ կատարել.

Սիթի օֆ Սմայլի կայքի միջոցով՝ https://donate.cityofsmile.org/hy/fundraisers/lets,

ArCa- 4083090010062613 Հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ Էսթեր Դեմիրճյան,

բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, «Սիթի օֆ Սմայլ» Բարեգործական Հիմնադրամ

AMD- 15700 23051810100

USD- 1570023051810101

EUR- 1570023051810246

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6