Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Հայաստանի տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է
28/08/2024 14:07
Կիսվել

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ. Հայաստանի տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հուլիս ամիսներին։

Այսպես՝

  • ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է, քանի որ դրա բարձր տեմպերն ընթացիկ տարում ապահովվում էին հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանման գործունեությամբ, որի ծավալները կտրուկ նվազել են: Տնտեսության մյուս ճյուղերում նույնպես նկատվում է աճի տեմպի դանդաղում, ինչը հուշում է, որ մինչև տարեվերջ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կշարունակի ունենալ դանդաղման միտում: Հուլիսին ՏԱՑ-ը կազմել է 6.2%` հունիսի նկատմամբ դանդաղելով 0.8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի դանդաղմամբ: Հունվար-հուլիս ամիսների ՏԱՑ-ը կազմել է 9.6%` հունվար-հունիսի համեմատ դանդաղելով 0.8 տոկոսային կետով:
  • Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց վերը նշված ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանումն անկում է ապրել 11.9%-ով: Սա վկայում է այն մասին, որ վերջին տարիների շոկերի արդյունքում գրանցված բարձր աճերը քողարկել են տնտեսությունում առկա խորքային խնդիրների զարգացումը, մասնավորապես՝ արտահանելի հատվածում ներուժի կորուստը:
  • Պետական բյուջեի ցուցանիշները ևս վատթարանում են: Պետական բյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային, ընդ որում պակասուրդի չափը կազմել է 58.0 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Սակայն խնդիրը ոչ այնքան պակասուրդի ձևավորումն է (քանի որ պետական բյուջեի պլանով նախատեսված է ունենալ պակասուրդ), այլ այն, որ բյուջեի ծախսերի աճը էականորեն գերազանցում է հարկային եկամուտների աճին: Նման աճերի շարունակությունը կհանգեցնի տարեվերջին պլանավորվածից էապես ավելի մեծ պակասուրդի ձևավորմանը:
  • Վարկերի աճի տեմպը և կառուցվածքը նույնպես արժանի են ուշադրության: 2024թ. բանկերը հիմնականում իրենց ակտիվներն ուղղում են սպառողական և հիպոթեքային վարկավորմանը, ինչը բնականաբար մտահոգիչ է ներկա տնտեսական զարգացումների պայմաններում, քանի որ այդ վարկերի ծավալներն աճում են շատ ավելի արագ, քան տնտեսական աճը, աշխատավարձերի աճը, դրամական փոխանցումների աճը և այլն: Ավելին, արդյունաբերության ոլորտում վարկերի ծավալները նվազում են, ինչը խոսում է տնտեսական ներուժի վերականգնման համար քայլերի բացակայության մասին: Այս ամենը հաշվի առնելով՝ տնային տնտեսությունների պարտքային պարտավորությունների աճը կարող է միջնաժամկետում էական խնդիրներ առաջացնել:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11