2024թ.-ի «ցլերի վազքը» 95%-ով ավելացրել է կրիպտո միլիոնատերերի թիվը
Ներդրողների թիվը, ովքեր ունեն առնվազն մեկ միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթներ, հասել է 172,300 մարդու։ Մեկ տարվա ընթացքում այդ թիվն աճել է 95%-ով:
Թվային ակտիվներով միլիարդատերերի թիվն ավելացել է մինչև 28 մարդ (+27%-ով), իսկ բիթքոյնով մեկ միլիոն դոլարից ավել ունեցվածք ունեցող 85,400 սեփականատեր կա։
Փորձագետները նշել են, որ շուկայական կապիտալիզացիան նշված ժամանակահատվածում աճել է 89%-ով՝ 1.2 տրլն դոլարից հասնելով 2․3 տրիլիոն դոլարի։
Սինգապուրը պահպանում է կրիպտո կենտրոնի տիտղոսը
Henley & Partners-ի փորձագետները նշել են Սինգապուրի՝ որպես կրիպտո-կենտրոնի, գերիշխանությունը տեխնոլոգիական նորարարությունների, դաշտ կարգավորողի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում: Վարկանիշում հաջորդը Հոնկոնգն է, որն առանձնանում է իր «տնտեսական հիմունքներով և բարեկամական հարկային քաղաքականությամբ»։ ԱՄԷ-ն զբաղեցրել է երրորդ տեղը՝ շնորհիվ իր հարկաբյուջետային ռեժիմի առավելությունների և արագ զարգացող թվային տնտեսության։
Նշյալ երեք երկրներից և ոչ մեկը չի պարտադրում կապիտալից շահույթի հարկում, ինչը զգալի առավելություն է կրիպտո ներդրողների համար:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ: