ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 15/03/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 414.24 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.46 դրամով և կազմել 541.12 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 13.50 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 8.56 դրամով և կազմել 627.49 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 45.33 դրամով և կազմել 21122.54 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.43 դրամով և կազմել 381.43 դրամ: Պլատինի գինը նվազել է 161.87 դրամով և կազմել 21082.59 դրամ: