Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Արտահանման աննախադեպ ա՞ճ, թե իրականում՝ անկում
29/08/2024 14:55
Կիսվել

Արտահանման աննախադեպ ա՞ճ, թե իրականում՝ անկում

2024 թվականի 1-ին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 5.64 մլրդ ԱՄՆ դոլար թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և մետաղներ

Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների 2024 թվականի հունվար-հունիսին Հայաստանից արտահանվել է  մոտ 7.93 մլրդ ԱՄՆ դոլարի արտադրանք, որից թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը կազմել են ընդհանուր արտահանման 71.2%-ը, կամ մոտ 5.64 մլրդ ԱՄՆ դոլար։ «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային բաժնի 2024 թվականի առաջին կիսամյակում արտահանման ծավալը 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է աննախադեպ 810% կամ 8.1 անգամ աճ, ինչը միայն ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ապրանքային հոսքերի վերաբաշխման հետևանք է։

Հայաստանը 2024 թվականի առաջին կիսամյակում ներմուծել է ընդհանուր առմամբ 10.48 մլրդ ԱՄՆ դոլարի ապրանք՝ 2023-ի հունվար-հունիսի նկատմամբ գրանցելով 186.5% աճ: Հայաստան ամենաշատն ներմուծվել են «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» բաժնի ապրանքները, կազմելով վերոնշյալ ժամանակահատվածի ընդհանուր ներմուծման 57.7%-ը։ Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ այս ապրանքախմբի ներմուծումն աճել է 9.4 անգամ` կազմելով մոտ 6.05 մլրդ ԱՄՆ դոլար։

Եթե դիտարկենք թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը, ապա ակնհայտ է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում դրանք կազմել են արտահանման ամենամեծ մասնաբաժինը՝ ավելի քան 71.2%, այն դեպքում, երբ 2023 թվականի առաջին կիսամյակում այն կազմում էր 20.5%, 2022-ի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 16.1%, 2021-ին` 10%, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում 14.3%:

Կարող ենք եզրակացնել, որ և՛ արտահանման, և՛ ներմուծման նման աճը մեծամասամբ պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի առաջանցիկ աճի տեմպերով։ Ներմուծման ծավալների այսչափ ավելացմանը հիմնականում նպաստել է վերաարտահանման մեծացումը (ելնելով արտահանման և ներմուծման խզվածքի փոքր ծավալից` ընդամենը 408.4 մլն ԱՄՆ դոլար)։

Այսպիսով, եթե վերլուծենք ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրի կառուցվածքն ու դինամիկան, ապա պետք է փաստենք, որ 2024 թվականի հունվար-հունիսին արտահանումը` առանց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի, նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 15%-ով, իսկ նույն ժամանակահատվածում ներմուծումը` առանց թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի, նվազել է 11%-ով։

AMP
13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01