Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀԿԵ-ն անցկացրեց «Անվտանգության օր» միջոցառումը
28/08/2024 18:51
Կիսվել

ՀԿԵ-ն անցկացրեց «Անվտանգության օր» միջոցառումը

«Հարավկովկասյան երկաթուղին» 2024թ. օգոստոսի 28 – ին կազմակերպել է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության ապահովման միջոցառում, որի նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների ուշադրությունը անվտանգության հարցերի նկատմամբ և կանխել երկաթուղային գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարները:

Ակցիան տեղի է ունեցել ՀՀ 7 մարզերում առավել ինտենսիվ երթևեկություն ունեցող գծանցներում ՝ իրավապահ և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին ներկայացվել են այն սպառնալիքները, որոնք առաջանում են վարորդների կողմից երկաթուղային գծանցների հատման կանոնների խախտման դեպքում, նրանց բաժանվել են տեղեկատվական բուկլետներ երկաթուղային գծանցներով անվտանգ անցման կանոնների վերաբերյալ:

«ՀԿԵ» ՓԲԸ գնացքների երթևեկության անվտանգության գծով գլխավոր վերստուգիչ Սերգեյ Հարությունյանը նշում է, որ  «ՀԿԵ» -ում ուղևորատար գնացքների երթևեկության արագությունը ներկայումս գերազանցում է 80 կմ/ժ-ը, ինչը մեծացնում է արգելակման հեռավորությունը մինչև 700-800 մետր: Այս հանգամանքը նվազեցնում է լոկոմոտիվի անձնակազմի՝ բախումը կանխելու կարողությունը և էլ ավելի մեծացնում տրանսպորտային միջոցների վարորդների պատասխանատվությունը գծանցներում վթարներ թույլ չտալու համար:

Գծանցներում վթարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գծանցներում բոլոր վթարները տեղի են ունենում ավտոտրանսպորտային միջոցների վարորդների մեղքով, ովքեր անտեսել են ճանապարհային նշանների պահանջները, խախտել են արագության թույլատրելիությունը և թույլ են տվել անուշադրություն: Վարելու ցածր մշակույթի գինը մարդկային կյանքն է:

Ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման ուղղությամբ ՀԿԵ-ի համակարգված աշխատանքը, համագործակցելով ՀՀ Ճանապարհային ոստիկանության և ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հետ, հանգեցրել է գծանցներում երթևեկության անվտանգության որոշակի կայունացման: Սակայն 2024թ. կատարված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը ցույց է տալիս, որ գծանցներում ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերի նվազեցման խնդիրն ավարտված չէ, սակայն բարելավման ներուժը սպառված չէ։ 2024թ. սկզբից «ՀԿԵ» գծանցներում թույլ է տրվել 6 ՃՏՊ, ինչը համապատասխանում է 2023թ.ցուցանիշին:

«Անվտանգության օր» միջոցառման օրը Մասիս-Էջմիածին հատվածում չկարգավորվող գծանցի վրա տեղի է ունեցել ՃՏՊ ՝ Գյումրի – Երևան երթուղին իրականացնող ավտոմեքենայի և էլեկտրագնացքի մասնակցությամբ: “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի արձագանքել մոտեցող գնացքի ձայնային ազդանշաններին և փորձել է դուրս գալ գնացքի դիմաց: Անհայտ պատճառներով ավտոմեքենան կանգ է առել գծանցի վրա, իսկ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը, փրկելով իրենց կյանքը, լքել են գծանցի վրա կանգ առած ավտոմեքենան, որում եղել է 165 ուղևոր: Չնայած լոկոմոտիվի անձնակազմի կողմից վթարային արգելակման կիրառմանը, բախումն անհնար էր կանխել։ Էլեկտրագնացքը մեքենան քարշ է տվել 50 մետր, ավտոմեքենան դուրս է շպրտվել գծի երթևեկելի հատվածից:

Երջանիկ պատահականությամբ ուղևորների շրջանում զոհերից, որոնց թվում եղել են ծերեր և երեխաներ, հաջողվել է խուսափել: Վթարի հետևանքով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ – ն վնասներ է կրել։ Ուղևորատար գնացքը վնասվել է և 1ժ 20 ր-ով հետաձգվել: Դա անհարմարություն է ստեղծել գնացքի ուղևորների և կանգառի հարթակներում գնացքին սպասող ուղևորների համար: Մյուս մեքենաների վարորդները կանգնել են գծանցի վրա՝ սպասելով դրա “բացմանը”։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանությունը կազմել է համապատասխան փաստաթղթեր՝ վթարի պատճառների հետագա քննության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատճառված վնասը պարզելու համար:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ամենածանր հետևանքները երթևեկության մասնակիցներին պարտավորեցնում են կառուցողական եզրակացություններ անել իրենց և ուրիշների սխալների կրկնությունը կանխելու վերաբերյալ: Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող և դրանով իսկ քաղաքացիների անվտանգությունը վտանգող վարորդների նկատմամբ հասարակության վերաբերմունքը ոչ թե կարեկից պետք է լինի, ինչպես գույքը (մեքենա) կորցրած քաղաքացիների նկատմամբ, այլ բացասական և անհանդուրժող։

Ոչ օրինապահ վարորդների նկատմամբ հանդուրժողականությունը և երթևեկության անվտանգության հարցերում հանդուրժողականությունն անխուսափելիորեն հանգեցնում են ողբերգության: «Անվտանգության օր»  ակցիան նպատակ ունի հանրության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ՀՀ քաղաքացիների երթևեկության անվտանգության և անձնական անվտանգության ապահովման վրա:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85